Շինարարության ծավալներն ավելացել են․ նվազել է օտարերկրյա ներդրումներով կատարվող շինարարությունը

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունում այս տարվա փետրվարին կատարվել է 16 միլիարդ 222.3 մլն դրամի շինարարություն։  Պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 1․1% աճ է արձանագրվել։

Շինարարության համար, որպես ֆինանսավորման աղբյուր, ամենազգալի ներդրումն են ունեցել բնակիչները․ նրանց միջոցների հաշվին կատարվել է 4 մլրդ 658.8 մլն դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելի է 40%-ով։

Հաջորդը պետական միջոցների հաշվին կատարված շինարարությունն է, որը կազմել է 4 մլրդ 196.2 մլն դրամ՝ 14․9%-ով ավելի նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։

Համայնքային միջոցների հաշվին կատարվող շինարարությունն ավելացել է 4․9 անգամ՝ կազմելով 379.7 մլն դրամ։

Նվազել են միջազգային վարկերի հաշվին կատարվող շինարարության ծավալները 42․2%-ով, ինչպես նաև օտարերկրյա ներդրողների միջոցների հաշվին շինարարությունը 46․4%-ով՝ կազմելով 1 միլիարդ 063.3 մլն դրամ։

Անժելա Պողոսյան