ՌԴ-ն մեզ զոհաբերեց՝ Թուրքիան և Ադրբեջանն ավելի կարևոր են․ մեզ գործիք են պահում թուրքական աշխարհում. Արա Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 23:35
ԵՄ-ն ծրագրում է «քաղաքական առաքելություն» ուղարկել Վրաստան. Բորել
18.11.2024 | 23:30
Ռուսաստանի հավաքականը հնարավոր է չմասնակցի առաջիկա ԱԱ-ին
18.11.2024 | 23:26
Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին
18.11.2024 | 23:11
Քանի դեռ ընտրությունները չեն անցկացվել, ոչ մի նոր բան չի կարող լինել՝ ոչ խորհրդարան, ոչ կառավարություն, ոչ նախագահական ընտրություններ․ Զուրաբիշվիլի 
18.11.2024 | 22:55
Ֆինլանդիայի ռազմածովային ուժերը խոշոր զորավարժություններ են անցկացնում Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի մասնակցությամբ
18.11.2024 | 22:43
Երևանում և 6 մարզում՝ էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ
18.11.2024 | 22:30
Ադրբեջանի նավթագազային եկամուտները կնվազեն ավելի քան 441 մլն դոլարով․ ֆինանսների նախարար
18.11.2024 | 22:22
Բաքվում COP29-ի ընթացքում աշխատակիցներից մեկը բողոքի ակցիա է իրականացրել աշխատավարձի չվճարման համար
18.11.2024 | 22:17
«Nissan»-ը բախվել է էլեկտրական սյանը․ սյունը շրջվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը
18.11.2024 | 22:04
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել նավագնացային ընկերությունների դեմ՝ ՌԴ-ին իրանական զենք մատակարարելու համար
18.11.2024 | 21:52
Լավրովն ու Էրդողանը զրույց են ունեցել G20-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ
18.11.2024 | 21:37
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է
18.11.2024 | 21:24
ԵԽ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քաղաքական, իրավական և գործնական պայմաններ ստեղծել՝ ԼՂ-ից տեղահանված հայերի անվտանգ վերադարձի համար
18.11.2024 | 21:11
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթանին
18.11.2024 | 21:00
Պարո՛ն Փաշինյան, անընդունելի՛ է ոչնչացնել թիմակիցներին․ սա դաս է նաև Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի համար․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը դիվանագետ, պատմաբան Արա Պապյանի հետ

-Պարո՛ն Պապյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հոդվածում ուշագրավ բացահայտում է արել Արցախի թեմայով։ Պատմում է, որ «Լավրովի պլանի» հրապարակումից հետո ինքը ռուս համանախագահ Պոպովին հարցրել է՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանն ընդունեն այդ պլանը, Կրեմլն այն կիրականացնի՞։ Պոպովը բացասական է պատասխանել «Իհարկե՝ ոչ»։ Հոգլանդը եզրակացրել է՝ Մոսկվան կարող է լուծել այնպիսի կոնֆլիկտներ, ինչպեսիք են՝ ԼՂ-ի, Հարավային Օսիայի, Աբխազիայի, սակայն դա չի անում, որ ամեն երկիր իրեն ազատ չզգա և չթողնի Մեծ արջին և փնտրի այլ գործընկերներ։ Դուք համաձա՞յն եք Հոգլանդի եզրակացության հետ, որ միայն պատերազմը վերջնական կլուծի Լեռնային Ղարաբաղի խնդիրը, քանի որ երկու կողմերը կանգնած էին իրենց դիրքերում և իրականում չէին դիտարկում որևէ փոխզիջում։

-Ես կասեի՝ սա լուծման փորձ է, բայց վերջնական լուծումը չէ, որովհետև դեռ կա Արցախ, թեկուզ և՝ մասամբ, և կա հայերի մեջ պատմական արդարության ու միջազգային իրավունքով հայերին պատկանող տարածքների հարցերը։ Կարծում եմ՝ ձևակերպումը մի փոքր սխալ է՝ հայերը մի փոքր ավելի պատրաստակամ են եղել խնդիրները զիջումներով լուծելուն, գոնե՝ պաշտոնական տեսակետով մենք մշտապես հայտնել ենք դա, քան ադրբեջանցիները, իսկ Ադրբեջանը հիմա է, որ խնդրի լուծման որևէ քայլ չի անում։ Ընդհակառակը՝ կարծեք թե իրենց ախորժակն ավելի է բացվել այս պատերազմով։

-Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված ռուս-թուրքական ձևաչափի ճեղքումն ինչպե՞ս է հնարավոր։ Արդյո՞ք մեր պետական շահերը չեն բխում այն քայլից, որ հակակշիռ ուժեր ներգրավվեն, որպեսզի ասենք՝ կարգավիճակի հարցը քննարկելիս հնարավոր լինի հենվել նաև այդ այլընտրանքային կարծիքների վրա։ Ի՞նչ տարբերակներ ունի Հայաստանը։

-Մենք մի տարբերակ ունենք՝ դառնալ Միացյալ Նահանգների դաշնակիցը։ Եթե կդառնանք, ուրեմն՝ Հայաստանն ապագա կունենա, եթե չենք դառնա՝ Հայաստանն ապագա չի ունենա։ Սա շատ պարզ է և սա խնդիրը չէ, որ ասում են՝ «Ռուսաստան-Թուրքիա ընտրության հարց է», սա արդեն Թուրքիա-Միացյալ Նահանգներ ընտրության հարց է՝ մենք ապագայում ո՞ւմ հետ ենք ուզում լինել, ո՞ւմ իշխանության տակ՝ Թուրքիայի, թե՞ Միացյալ Նահանգների։ Պարզապես Ռուսաստանին ձեռնտու է մեզ հանձնել Թուրքիային, այդ մասին Պեսկովն ուղիղ ասաց, որ «թուրքերը մեզ համար ավելի ընդունելի են Հարավային Կովկասում, քան Արևմուտքը»։ Մեզ համար ընդունելի չէ։ Եվ միակ աշխարհաքաղաքական, ռազմական ուժը, որը կարող է ներկայություն ապահովել նման հեռավորության վրա, Միացյալ Նահանգներն է։ Այստեղ խնդիրն այն է՝ կկարողանա՞նք մենք նման շահագրգռություններ ներկայացնել ԱՄՆ-ին կամ ունե՞նք նման կարևորություն, որպեսզի իրենք իսկապես ուզենան միջամտել այս հակամարտությանը։

-Բայց խոչընդոտները շատ չե՞ն այստեղ, պարո՛ն Պապյան։

-Խոչընդոտները շատ են, բայց նաև հնարավորություններն են շատ։ Հարցը հետևյալն է՝ ո՞րն է այլընտրանքը․ եթե Միացյալ Նահանգները չի գալիս, ո՞վ է գալիս։

-Արդյո՞ք այլընտրանքը Ռուսաստանի հետ աշխատանքի խորացումը չէ։

-Չի լինի, որովհետև Ռուսաստանն իր ընտրությունն արդեն կատարել է, և Ռուսաստանի համար Թուրքիան և Ադրբեջանը շատ-շատ ավելի կարևոր են, քան Հայաստանը։ Ինչքան ուզում եք՝ խորացրեք հարաբերությունները։ Պատերազմից առաջ էր ավելի կարևոր, և այդ պատճառով է, որ մեզ զոհաբերեցին, հիմա շատ ավելի կարևոր է դառնալու։ Հետևաբար՝ մենք ինչ էլ անենք․․․ դա միամտություն է, որ կարելի է գեղեցիկ նախադասություններ ասել Մոսկվայում և դրա հիման վրա մեր հարաբերությունները կլավանան։ Չէ՛, չեն լավանա։ Ռուսաստանի ռազմական, տնտեսական, քաղաքական շահերն այսօր համընկնում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերի հետ։ Մեզ հետ իրենք այնքանով են համագործակցում, որ մեզ վերահսկելի պահեն՝ որպես գործիք թուրքական աշխարհում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան