Ռուսական զորքերը՝ Ուկրաինայի հետ սահմանին․ սպասե՞լ նոր պատերազմի․ BBC-ի անդրադարձը

Լուրեր

30.06.2026 | 15:36
11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը
30.06.2026 | 15:30
Հայաստանի և Ադրբեջանի միջև Հարավսլավիայի մոդելով անհետ կորածների տվյալների բազա կստեղծվի․ ICMP-ի գլխավոր տնօրեն
30.06.2026 | 15:29
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
30.06.2026 | 15:21
Ճգնաժամի ֆոնին՝ ՌԴ-ում կարող են թույլատրել արգելված բենզինի վաճառքը, որն անվտանգ չէ մեքենաների համար
30.06.2026 | 15:10
Փաշինյանը Թեհրան կմեկնի՝ ըստ իրանական աղբյուրի // ՍԴ-ն փակ նիստ է անցկացնում․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 15:03
Իրանական աղբյուրը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը․ վարչապետի աշխատակազմը չի մեկնաբանում
30.06.2026 | 15:00
Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ երկրների դեսպաններին․ քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
30.06.2026 | 14:52
Ընդդիմադիր ուժերի առաջնորդների հետ հանդիպել եմ, գաղտնի պլան ունենք. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 14:41
Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 14:28
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
30.06.2026 | 14:17
Ավանեսյանը՝ Էդգար Ղազարյանի քրոջն աշխատանքից ազատելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 14:05
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈԻՂԻՂ
30.06.2026 | 14:03
Աննա Վարդապետյանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
30.06.2026 | 13:54
ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա կարգավորումը տարածաշրջանում համագործակցության ընդլայնման հեռանկարներ են ստեղծում․ Պապուաշվիլի
30.06.2026 | 13:43
Այսօրվանից Ռուսաստան մեկնելիս  RuID համակարգում գրանցվելը պարտադիր է. ՌԴ միգրացիոն լաբիրինթոսի ուղեցույց՝ օտարերկրացիների համար
Բոլորը

Զորավարժությունների ավարտից հետո ռուսական զորքերը չեն շտապում լքել Ուկրաինայի հետ սահմանային տարածքները, հայտնում է New York Times- ը՝ վկայակոչելով ամերիկացի զինվորականներին: Միևնույն ժամանակ, ռուսական սոցիալական ցանցերում զանգվածաբար սկսել են հայտնվել հաղորդագրությունները ռուս-ուկրաինական սահման և 2014 թվականին Ռուսաստանին բռնակցված Ղրիմ ռազմական տեխնիկա տեղափոխելու մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ամերիկացիների գնահատականները, թե սահմանին որքան լրացուցիչ զորք է կուտակվել, տարբերվում են: Հրապարակման աղբյուրներից մեկը հայտնել է, որ խոսքը մոտ չորս հազար զինվորականի մասին է: Ուկրաինայի Գլխավոր շտաբի տվյալներով՝ մարտի 30-ի դրությամբ, Ուկրաինայի սահմանի երկայնքով տեղակայվել են Ռուսաստանի զինված ուժերի 28 գումարտակային մարտավարական խմբավորումներ: Սակայն Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակը նշում է, որ «առաջիկայում սպասվում է հակառակորդի՝ մինչև լրացուցիչ 25 գումարտակային մարտավարական խմբերի կենտրոնացում»:

Դոնբասում ավելի հաճախակի դարձած գնդակոծությունների ֆոնին փորձագետները կրկին խոսում են Ուկրաինայի արեւելքում հակամարտության հնարավոր սառեցման մասին:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, այսօր պատասխանելով հարցին, թե որն է Ուկրաինայի սահմաններին և Ղրիմում ռուսական ռազմական ուժի կուտակման պատճառը, հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունն իր հայեցողությամբ տեղափոխում է զինված ուժերն իր տարածքով, և դա «չպետք է անհանգստացնի որևէ մեկին, այն ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում»:

Ուկրաինայի տեղեկատվական հարթակներում սահմանների երկայնքով ռուսական զորքերի կուտակման մասին գրեթե տեղեկություններ չկան։

Դոնբասը հասարակության լայն շրջանակների ուշադրությունը գրավեց այն բանից հետո, երբ մարտի 26-ին Գորլովկայի մերձակայքում 4 ուկրաինացի զինծառայող սպանվեց: Սա վերջին շրջանում Ուկրաինայի Զինված ուժերի ամենամեծ միաժամանակյա կորուստն էր, և այս միջադեպի կապակցությամբ Ուկրաինայի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակը հրավիրվեց Գերագույն ռադա: Նրա զեկույցը սկսվեց այն տեղեկատվությունից, որ Ռուսաստանն իր զինված ուժերը կուտակում է Ուկրաինայի սահմանների մոտ: Ճիշտ է, չի կարելի ասել, որ այս տեղեկատվությունը գրգռեց ուկրաինական հասարակությանը. ԶԼՄ-ները Խոմչակի զեկույցին անդրադարձան բավականին հեգնական ենթատեքստով:

Խոմչակի ելույթի ժամանակ իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Աննա Կոլեսնիկը իր հեռախոսից հաղորդագրություն է ուղարկում ինչ-որ մեկին․ «Լսում ենք Խոմչակին: Այս երկրից փախչել է պետք»: Գրառումը լուսանկարել են խորհրդարանական լրագրողներն ու հրապարակել։ Պատգամավորի այս գրառումը հանրության շրջանում զայրույթի ալիք էր բարձրացրել:

«Կա՞ այսօր անմիջական սպառնալիք, որ վաղը առավոտյան կարթնանանք և պատերազմ կլինի։ Այսօր գխավոր շտաբը գնահատում է իրավիճակն այնպես, որ վաղը պատերազմ չի լինի։ Քանի որ դրանց համար պետք է լինեն համապատասխան գործոններ, Ռուսաստանի կողմից համապատասխան գործողություններ պետք է իրականացվեն այն տարածքներում, որոնք ժամանակավորապես չեն վերահսկվում մեր կառավարության կողմից: Այսօր մենք չենք տեսնում այն գործոնները, որոնք պետք է լինեին: Բայց, իհարկե, կա սպառնալիք»,- հայտարարել էր Խոմչակը:

Պաշտոնական Կիևը մերժում է Դոնբասում հակամարտության ուժային լուծման հնարավորությունը: Ավելին, Եռակողմ շփման խմբի Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Լեոնիդ Կրավչուկը հայտարարել է, որ Մինսկի բանակցությունների վերջին փուլի ընթացքում ինքը Ռուսաստանին առաջարկել է ապրիլի 1-ի կեսգիշերից նոր զինադադար հայտարարել: Սակայն, ըստ նրա, ռուսական կողմը չի սատարել այս առաջարկը:

Իսկ ռուսական և ինքնահռչակ հանրապետություններից ԶԼՄ-ների հաղորդագրություններն ուկրաինական զինված ուժերի կողմից Դոնբասում լայնածավալ հարձակման նախապատրաստման մասին տեղեկություններն էլ ավանդաբար որակավորվում են որպես կեղծ:

Սակայն Խոմչակն իր հարցազրույցներից մեկում արդեն իսկ հայտարարել է, որ ուկրաինական բանակի հարձակումը «հնարավոր է»։ Նրա խոսքով՝ «Ուկրաինան պետք է պատրաստ լինի հարձակման, պաշտպանվելու և մանևրելու գործողություններին»:

Տաթև Ֆռանգյան