ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՀԱՊԿ շրջանակում կայացած խորհրդատվություններին
Քաղաքականություն
01.04.2021 | 15:58Մարտի 31-ին ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների տեղակալների ձևաչափով Մոսկվայում կայացած խորհրդատվություններին:
ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ միջոցառման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ-ում փոխգործակցության արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ առաջիկայում նախատեսվող ՀԱՊԿ ԱԳՆԽ միջնստաշրջանային նիստի նախապատրաստման համատեքստում, ներառյալ այնպիսի թեմաների, ինչպիսիք են համագործակցության զարգացումը Կազմակերպության շրջանակում և միջազգային հարթակում:
Խորհրդատվությունների արդյունքներով կարևորվել է նաև Կազմակերպության շրջանակում համագործակցությանն ու նրա հետագա զարգացմանը նպաստող նմանատիպ հանդիպումների պարբերականության ապահովումը: