Ցուցարարների պահանջով Վլադիմիր Պոզները ստիպված է եղել լքել Թբիլիսին․ Պեսկովը Վրաստան այցելությունը վտանգավոր է անվանել

Լուրեր

17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:27
Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ-ում և սփյուռքում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղությունը
17.09.2026 | 13:22
Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
17.09.2026 | 13:18
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, թիրախավորել Ռոստովի ռազմական օդանավակայանը
17.09.2026 | 13:10
«Հույսը ծրագիր չէ»․ ՄԹ դեսպանը՝ Հայաստանի անվտանգության և դիմակայունության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսասատանցի հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները լքել է Թբիլիսին՝ այնտեղ սկսված աղմկոտ բողոքի ցույցերից հետո։ Պոզներն ու նրան ուղեկցող անձինք Վրաստանից հեռացել են Georgian Airways ավիաընկերության չարտերային թռիչքով։

«Նովոստի-Գրուզիա»-ի հաղորդմամբ՝ Պոզները ստիպված է եղել հյուրանոցը լքել ոստիկանության հսկողության ներքո։ Հյուրանոցի դիմաց, որտեղ նա իջևանել էր, ամբողջ գիշեր իրենց բողոքն են հայտնել քաղաքացիական ակտիվիստներն ու ընդդիմադիր քաղաքական գործիչները, որոնք անընդունելի են համարել Պոզների կողմից ավելի վաղ արված հայտարարությունները Աբխազիայի վերաբերյալ։

Ցուցարարները պահանջել են, որպեսզի նա անմիջապես լքի երկիրը, քանի որ չի ճանաչում Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Լուսադեմին ցուցարարները ձվեր են շպրտել Պոզներին և նրան ուղեկցողներին օդանավակայան տեղափոխող ավտոբուսի վրա։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է այս միջադեպին՝ նշելով, որ ռուսները պետք է հստակ հասկանան, որ Վրաստան այցելություններն իրենց համար վտանգավոր են։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես մեկնաբանել է կատարվածը:

«Ժողովրդավարության ուղիները քաղաքակիրթ չեն. մենք գնում ենք դժվարին ճանապարհով դեպի զմրուխտե քաղաք»,- Ֆեյսբուքում գրել է Զախարովան:

Տաթև Ֆռանգյան