Պարո՜ն Վարդանյան, 2 տարի ունեիք՝ դատական համակարգն առողջացնելու. Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
Բոլորը

Առաջիկա խորհրդարանական ընտրությունը մեր երկրի պետականության, ինքնիշխանության և ժողովրդավարության մեծագույն քննությունն է: ԱԺ արտահերթ նիստում այս մասին հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Մենք գնում ենք մեր նորանկախ պետության՝ առանց չափազանցության՝ ամենաճակատագրական համապետական ընտրության՝ նախորդ հանցավոր ռեժիմներին ծառայած ընտրական հանձնաժողովներով և, ամենակարևորը՝ մեր պետությանն ու ժողովրդավարությանը պատերազմ հայտարարած հրեշավոր դատական համակարգով:

Հենց ընտրական ակտիվ այս գործընթացների փուլում, կարծում եմ՝ նշանակալի է ՍԴ-ի դերը՝ կրկին ներկայացնել որպես դատական համակարգի խորհրդանիշ, և այդ համատեքստում ՍԴ-ի վերջին որոշումը հօգուտ գլխավոր ամբաստանյալի: Մի դատարան, որը կոչված է պաշտպանելու մեր երկրի սահմանադրական կարգը, սահմանադրական անվտանգությունը, երբ ձեր ընտրած դատավորների շնորհիվ, հարգելի՛ իշխանություն, մենք ունեցանք ՍԴ, որը պաշտպանեց ոչ թե սահմանադրական կարգը, այլ սահմանադրական կարգը տապալողին, և ինքն այդ որոշմամբ, ըստ էության, տապալեց սահմանադրական կարգը: Եվ այս Սահմանադրական դատարանով մենք գնում ենք ընտրությունների»,- ասաց պատգամավորը:

«Պարո՛ն Վարդանյան, 2 տարի ունեիք՝ դատական համակարգն առողջացնելու: Այսպիսի դատական համակարգով գնալ ընտրությունների, ուղղակի արկածախնդրություն է և մեր երկրի քաղաքացիների նկատմամբ անազնվություն»,- ընդգծեց Բաբաջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: