ԱՄՆ իշխանություններին հաջողվել է արագացնել նոր կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման գործընթացը․ Բայդեն

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

ԱՄՆ իշխանություններին հաջողվել է արագացնել նոր կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման գործընթացը. 65 տարեկանից բարձր քաղաքացիների գրեթե 75% -ն արդեն պատվաստվել է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկյան ESPN հեռուստաընկերության լրագրողներին տված հարցազրույցում, որը եթեր է հեռարձակվել չորեքշաբթի օրը:

Ինչպես նշել է ԱՄՆ առաջնորդը, Միացյալ Նահանգները մոտ է «65 տարեկանից բարձր մարդկանց 75% -ին պատվաստելու ցուցանիշին ՝ բնակչության առավել խոցելի հատվածին»:

Նա հայտարարել է, որ այս առումով վարակի տարածման տեմպերը պետք է «զգալիորեն նվազեն»:

Բայդենն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ իր վարչակազմը մի քանի հազար մարդով ավելացրել է բնակչության պատվաստումներ անող անձնակազմի թիվը, ինչպես նաև բացվել են պատվաստումների լրացուցիչ կենտրոններ: Բայդենը քննադատել է ամերիկյան այն նահանգների իշխանություններին, որոնք, նրա կարծիքով, շատ արագ են վերացնում համաճարակի պատճառով սահմանված սանիտարական սահմանափակումները:

«Ես չեմ հասկանում, թե ինչու մենք չենք առաջնորդվում գիտական տվյալներով», – շեշտել է ԱՄՆ առաջնորդը:

Տաթև Ֆռանգյան