«ԱՄՆ-ը դատապարտում է մարդու իրավունքների ոտնահարումները, որտեղ էլ դրանք տեղի ունենան». Բլինքեն

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը երեքշաբթի օրը հրապարակեց մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ամենամյա զեկույցը, գրում է Ամերիկայի Ձայնը:

Ըստ այդ զեկույցի, 2020 թվականին չափազանց մեծ թվով մարդիկ են աշխարհում տառապել մարդկային իրավունքների դեմ խիստ ոտնահարումների պայմաններում:

Զեկույցը երեքշաբթի օրը ներկայացրել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Ըստ զեկույցի, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը շարունակում է շարժվել սխալ ուղղությամբ: Եվ ըստ մեր ունեցած տեղեկությունների, այս ընթացքը տեղի է ունենում աշխարհի բոլոր հատվածներում», հայտարարել է Բլիքենը:

Չինաստանի կառավարությանը ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Բլինքենը մեղադրում է կրոնական ու էնթնիկ իր փոքրամասնությունների դեմ իրականացվող «ցեղասպանության» մեջ:

Զեկույցն անդրադառնում է Ռուսաստանում ու Բելառուսում իշխանություններին քննադատող լրագրողների դեմ իրականացվող բռնություններին ու ձերբակալություններին: Ինչպես Human Rights Watch կազմակերպության վաշինգտոնյան գրասենյակի տնօրեն Սարահ Հոլեվինսկին է ասում. «Երբ խոսում ենք մարդու իրավունքների ոտնահարումների մասին, առաջին հերթին այդ հարթակում պատկերվող երկրների շարքում է երեւում Իրանը: Եվ այսօրվա վարչակազմը թվում է, թե ունի այդ բռնություններն ու իրավունքների ոտնահարումները խստորեն դատապարտելու մտադրություն»:

Բլինքենը հատուկ կերպով անդրադարձել է Մյանմարում ռազմական հեղաշջումից հետո շարունակվող բռնություններին:

Աշխարհի երկրների մասին զեկույցի հատվածները կհրապարակվեն ավելի ուշ:

Ինչպես Բլինքենն է հայտարարում, Բայդեն-Հարրիս վարչակազմը կանգնելու է մարդու իրավունքների ոտնահարումների դեմ, որտեղ էլ, որ դրանք պատահեն, անկախ այն հանգամանքից, այդ երկրները համարվում են ԱՄՆ-ի հակառակորդներ, թե` գործընկերներ: