Թվային մարքեթինգի, կիբերանվտանգության, ռոբոտաշինության և այլ դասընթացներ․ «Բանակից ՏՏ» ծրագիրը շարունակական է լինելու

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2021-ի հունվարի 20-ին մեկնարկել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնած «Բանակից ՏՏ» նախագծի երկրորդ փուլը: Ծրագրի վերսկսման մասին հայտարարվել է անցյալ տարեվերջին՝ պայմանավորված 44-օրյա պատերազմով: Նշենք, որ ծրագրի առաջին փուլը մեկնարկել էր 2016-ին՝ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո:

Factor.am-ի հետ զրույցում «Բանակից ՏՏ» ծրագրի ղեկավար Ասյա Սեփխանյանը հայտնեց, որ 2016-ին ծրագիրը 168 մասնակից է ունեցել, սակայն հստակ տվյալներ չունեն, թե այս պահին նրանցից քանիսն են ՏՏ ոլորտում աշխատում։ Իսկ ծրագրի երկրորդ փուլը դեռևս շրջանավարտներ չունի։

ԱՏՁՄ-ն նախագծի մասնակիցներին աշխատանքի տեղավորման հարցով աջակցելու է, սակայն դասընթացները մինչև վերջ անցածներին։

«Նախ՝ կփորձենք պրակտիկա տրամադրել նրանց՝ օգտագործելով ԱՏՁՄ գործընկերների և անդամ ընկերությունների ցանցը, ինչից հետո լավագույններին աշխատանք կառաջարկվի»,- նշեց Ասյա Սեփխանյանը:

Նա տեղեկացրեց, որ նախագիծը շարունակական է լինելու՝ տարբեր ՏՏ և հարակից մասնագիտացումների վարժանքներով, ըստ ԱՏՁՄ անդամ կազմակերպությունների առաջարկած դասընթացների։

Ինչ վերաբերում է նախագծի առաջին և երկրորդ փուլերի տարբերություններին՝ Ասյա Սեփխանյանը հայտնեց, որ 2016-ին «Բանակից ՏՏ»-ի շրջանակում մասնակիցներին միայն ռոբոտաշինություն և վեբ տեխնոլոգիաներ էին դասավանդում, իսկ հիմա արդեն ունեն ՏՏ և հարակից մասնագիտացումներով խմբեր։ Այս պահին գործում են թվային մարքեթինգի, կիբերանվտանգության, ռոբոտաշինության՝ մեկական և վեբ տեխնոլոգիաների՝ երկուական խմբեր։ Շուտով կմեկնարկեն վեբ տեխնոլոգիաների ևս մեկ խմբի և Product Management-ի դասընթացները:

«Այս տարի մեր թիրախային խմբերը ոչ միայն պատերազմի մասնակիցներն են, այլև զոհված, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքի անդամները։ Դասերը և՛ առկա, և՛ հեռակա հիմունքով է հնարավոր անցկացնել՝ ներառելով նաև մարզային դիմորդներին։ Ծրագրի վարժանքները մինչև վերջ անցած մասնակիցները կարող են առնվազն junior-ի մակարդակով դիմել պրակտիկայի, նաև աշխատանքի անցնել կամ ինքնուրույն ավելի բարդ տեխնոլոգիաներ սովորել, քանի որ բազային գիտելիք արդեն իսկ ունեն»,- տեղեկացրեց Ասյա Սեփխանյանը:

Հակոբ Քելեշյան