Ձեռնարկատիրական կրթության տարրեր տարրական դպրոցում

Լուրեր

12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Կոտայքի մարզ այցի ընթացքում Արգելի միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել ձեռնարկատիրական կրթության տարրերի ներդրմամբ «Տեխնոլոգիա» առարկայի դասին: Նախարարը ծանոթացել է կրթական ծրագրի մանրամասներին, զրուցել ուսուցիչների և աշակերտների հետ: 2-րդ դասարանի աշակերտները ներկայացրել են «Տեխնոլոգիա» առարկայի ժամին իրենց իսկ ձեռքերով պատրաստած աշխատանքները, որոնց մի մասի համար կազմակերպված ցուցահանդես-վաճառքի հասույթով ձեռք են բերել վերոնշյալ առարկայի համար անհրաժեշտ գրենական պիտույքներ: «Ձեռնարկատիրական կրթության տարրեր ներդրված են ավագ դպրոցում, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում նմանատիպ ծրագիր ենք մշակել և ներդրել նաև տարրական դպրոցում: Երբեմն հարցադրումներ են հնչում, թե արդյոք տարիքային այս խմբի համար վաղ չէ՞ր ծրագրի ներդրումը: Այսօր ներկա գտնվելով «Տեխնոլոգիա» առարկայի դասին՝ պետք է իմ գոհունակությունը հայտնեմ ծրագրի ընթացքի վերաբերյալ, քանի որ դրա արդյունքում երեխաների մոտ ձևավորվել են լուրջ հմտություններ: Նրանք արդեն հասկանում են գումարի կարևորությունը՝ գիտակցելով, սակայն, որ այն նպատակ չէ, այ միջոց՝ ինչ-որ բան անելու: Բացի այդ, երեխաներն արդեն սկսել են ընկալել նաև բարեգործություն հասկացությունը»,-լրագրողների հետ զրույցում իր տպավորություններով է կիսվել նախարար Լևոն Մկրտչյանը՝  շնորհակալություն հայտնելով «Պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը և նրա ղեկավար Արմինե Հովհաննիսյանին՝ ձեռնարկատիրական կրթության ծրագրին աջակցելու և ուսուցիչների վերապատրաստում իրականացնելու համար:

Նշենք, որ հանրապետության 1247 դպրոցի մեկական 2-րդ և 3-րդ դասարաններում 2017 թվականի սեպտեմբերից ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցում` ձեռնարկատիրական կրթության տարրերի ներառմամբ: ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է առարկայի փորձնական ծրագիրը, որի շրջանակում վերապատրաստվել է 1247 դպրոցի 1356 ուսուցիչ: Փորձնական ծրագրում ընդգրկված է շուրջ 62900 սովորող: