Օգտագործվել են Հայաստանի զինանոցում եղած հրթիռները․ ոչ մի հակասություն չկա․ Փաշինյանը՝ ՍՈՒ-30-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցին, անդրադարձել է Հայաստանի ձեռք բերած Սու-30 ՍՄ ինքնաթիռները 44-օրյա պատերազմի ժամանակ չկիրառելու պատճառներին: Վարչապետը նշեց, որ Սու-30 ինքնաթիռների վերաբերյալ իր հայտարարություններում հակասություն չկա:

«Սու-30 ՍՄ ինքնաթիռները գերժամանակակից հզոր զենք են՝ ամբողջության մեջ, իր հրթիռներով, սարքավորումներով: Ակնհայտ է, որ ինքնաթիռների և տարբեր մոդիֆիկացիայի հրթիռներ արտադրողները նույն սուբյեկտները չեն, հետևաբար դրանք ոչ թե ամբողջությամբ են ձեռք բերվում, այլ հատվածական, տարբեր սուբյեկտներից:

Սու-30 ՍՄ ինքնաթիռները Հայաստան են եկել 2020 թ. մայիսին, և, այո, իրականացրել են վարժական թռիչքներ, օգտագործել են հրթիռներ, որոնք ՀՀ զինանոցում նախկինում եղած են եղել: Կոնկրետ ռազմական իրավիճակում նրանց օգտագործման կամ չօգտագործման վերաբերյալ որոշումները կայացվել են ըստ այնմ, թե եղած սպառազինությունը որքանով է հնարավորություն տալիս, որպեսզի դրանք կատարեն իրենց առաջ դրված մարտական խնդիրները:

Ցավոք, պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել անհրաժեշտ աքսեսուարները, հրթիռները, որ հնարավորություն կտային Սու-30 ՍՄ գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ ու հզորությամբ»,-նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: