Վենետիկի հանձնաժողովը որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել ԸՕ-ի հետ կապված հարցը. Վլադիմիր Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
Բոլորը

Վենետիկի հանձնաժողովն իր վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել Ընտրական օրենսգրքում առաջարկվող փաթեթների վերաբերյալ հարցը և ներկայացնել եզրակացություն մինչև ապրիլի 20-ը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը

«Վենետիկի հանձնաժողովը դիտարկվում է որպես Եվրոպայի խորհրդի իրավական հարցերով առավել փորձառու մարմին, որը ստեղծվել է հատուկ իրավունքի միջոցով ժողովրդավարություն ապահովելու։ Վենետիկի հանձնաժողովին չվստահելու կասկածներ չպետք է ունենանք։ Վենետիկի հանձնաժողովը տալիս է խորհուրդ, ներկայացնում է եվրոպական լավագույն փորձը, բայց երբեք չի պարտադրում, որ այս կամ այն որոշումն ընդունվի»,- նշեց Վարդանյանը՝ կարծիք հայտնելով, որ Ընտրական օրենսգրքում սպասվող փոփոխությունները ընտրակարգը պարզեցնելու են։

«Ընտրական օրենսդրության բարդությունը շատ հաճախ ազդում է ընտրությունների արդյուքների վրա և նվազեցնում ընտրությունների նկատմամբ եղած վստահությունը։ Ընտրություններն անցնում են այն Ընտրական օրենսգրքով, որն այդ պահին գործում է։ Եթե այդ ժամանակ ընդունված լինի որևևիցե փոփոխություն, ուրեմն՝ դրանով էլ կգնանք։ Խոսքը նոր օրենսգրքի մասին չէ, այլ ներկայիս օրենսգրքում որոշակի փոփոխությունների, որոնք ոչ թե բարդացնում են ընտրակարգը, այլ պարզապես փորձ են կատարում հստակեցնել դրանք։ Ընտրակարգը որևիցե կերպ չի կարողանալու ազդել գրանցված արդյունքի վրա»,- ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ չկա համաեվրոպական կոնսենսուս, թե որ ընտրական համակարգն է իդեալականը՝ պարզ համամասնականը, թե ռեյտինգայինը։

«Վենետիկի հանձաժողովը շատ անգամներ քննադատել է մեծամասնական համակարգը, իսկ համամասնականի մասին տարբեր դիրքորոշումներ է հայտնել՝ ելնելով տարբեր երկրների պրակտիկայից։ Ռեյտինգային համակարգը, ըստ էության, համամասնական համակարգի բաղկացուցիչ մասն է։ Դա ոչ այնքան վերաբերում է միջկուսակցական պայքարին, որքան ներկուսակցական պայքարին։ Ռեյտինգը բացարձականապես միջկուսակցական պայքարին չի առնչվում»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: