Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է
Քաղաքականություն
24.03.2021 | 17:25Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է։ Այս մասին «բունգա-բունգա» երեկույթների գործով դատավարության ժամանակ հայտարարել է միլիարդատիրոջ փաստաբանը, գրում է France 24-ը։
«Առողջական խնդիրների պատճառով Բեռլուսկոնին երկուշաբթի օրվանից հոսպիտալացված է»,- հայտարարել է նրա փաստաբան Ֆեդերիկո Սեկոնին, Միլանում կայացած դատական նիստի ժամանակ:
Լրատվականը նշում է, որ 84-ամյա միլիարդատերը, որը 1980-ականներից ի վեր գերիշխել է Իտալիայի հասարակական կյանքում որպես գործարար և երեք անգամ եղել է վարչապետ, վերջին տարիներին առողջական խնդիրներ ունի:
2016 թվականին սրտի բաց վիրահատություն տարած Բեռլուսկոնին հունվար ամսին հոսպիտալացվել էր Մոնակոյում՝ սրտի խնդիրներով։ Անցած սեպտեմբեր ամսին նա 11 օրով հոսպիտալացվել էր Covid-19-ի պատճառով։
Տաթև Ֆռանգյան