ԿԳԲ-ական տրյուկներ են․ Պուտինի ասածը՝ «Ղարաբաղն Ադրբեջան է», օրե՞նք է մեզ համար․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
30.06.2026 | 20:30
Հայերեն խոսող բրազիլուհին. հարսնացուն Ռիոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:15
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
30.06.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը Փաշինյանի պրոյեկտն է, եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ և ինքը մանդատները վերցնի․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 19:43
Ադրբեջանում 16-ից փոքր տարիքի օգտատերերին կարգելվի գրանցվել սոցիալական ցանցերում
30.06.2026 | 19:30
ԲՀԿ-ն՝ «քողարկված դաշի՞նք»․ ինչպես է 3 ուժ ընտրության գնացել մեկ կուսակցության ցուցակով
30.06.2026 | 19:14
36 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում
30.06.2026 | 19:00
Չի բացառվում Սամվել Կարապետյանի հետ գործակցությունը․ նրա ուժի մեջ տեսնում ենք թուրքական էքսպանսիան զսպելու առաքելություն․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 18:44
Թուրքիան գնահատում է SAMP-T և Patriot համակարգերի ձեռքբերման հնարավորությունը՝ իր հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

-Պարո՛ն Գրիգորյան, Հայաստանում քաղաքական ուժերը պատրաստվում են արտահերթ ընտրությունների, սակայն թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ուժերը գերազանցապես չեն խոսում Արցախի ապագայից։ Ավելին՝ նրանք հիմնականում չեն արձագանքել անգամ Պուտինի՝ «Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է» արտահայտությանը։ Ինչո՞ւ են Հայաստանի և հայ ժողովրդի շահերը պաշտպանվում այս չափով։

-Ինձ շատ մտահոգեց, որ պառլամենտում գտնվող քաղաքական ուժերը չարձագանքեցին, իշխանությունը չարձագանքեց, դրանից օրեր անց Շոյգուն հայտարարեց, թե Ղարաբաղում թուրքերի հետ համատեղ իրականացրին և համեմատեց Սիրիայի հետ։

-Իսկ ո՞վ պետք է պաշտպանի Հայաստանի շահերը, երբ մեր քաղաքական դաշտը՝ իշխանությունից սկսած ընդդիմությունով ավարտած, չեն արձագանքում նման հայտարարություններին։

-Առաջինը՝ ժողովուրդն իր քվեով։ Եթե հունիսի 20-ին լինեն ընտրությունները, ժողովրդին կոչ եմ անում ձայն տալ այն ուժերին, որոնք ասում են՝ Մինսկի խումբը պետք է վերականգնի աշխատանքները, ովքեր ասում են՝ պետք է աշխատել Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Եվրամիության, Իրանի, Չինաստանի հետ, այսինքն՝ բազմավեկտոր քաղաքականություն վարենք, ովքեր ասում են՝ մենք պետք է ռազմատեխնիկական, ռազմական ոլորտում դիվերսիֆիկացնենք մեր համագործակցությունը։ Այդ դեպքում վախ չի լինի՝ «վա՛յ, Ռուսաստանը կնեղանա» և այլն։ Շատ կարևոր է ՌԴ-ին մեսիջներ ուղարկել։ Երբ փորձագետներն ասում են՝ Պուտինը սխալ է ասել, նախկինների ճամբարներից հակադարձում են, թե հակառուսական ես։ Ուրեմն լսեք՝ ինչ եմ ասում․ ես ասում եմ, որ Արցախը մերն է, ինձ ասում են՝ դու հակառուսական ես։

-Միգուցե հակադրվում եք ՌԴ-ի տեսակետին, այդ պատճառո՞վ են նման կերպ պատասխանում։

-Այո, ես այսօրվա Կրեմլի կարծիքին հակադրվում եմ, ես ասում եմ՝ իրենք ճիշտ չեն, որ ասում են՝ «Արցախն Ադրբեջանինն է», ինձ ասում են՝ դու հակառուսական ես։ Ո՛չ, ես պրոհայկական եմ, ես իմ հայրենիքը սիրում եմ, «Արցախը Հայաստան է և վե՛րջ», և ես դա պրիմիտիվ չեմ ասում։ Ես չեմ ասում՝ գնանք հիմա պատերազմենք, ես ասում եմ՝ Արցախը մերն է, մեր ժառանգությունն է այնտեղ՝ եկեղեցիները, մեր հայրերն են այնտեղ ապրել, բայց գիտեք՝ դրանք ԿԳԲ-ական տրյուկներ են։ Իրենք ոչ թե բուն թեմային են անդրադառնում, այլ պիտակավորում են մարդկանց։ Ով այսօր ասում է՝ Արցախի հարցը լուծված չէ, նախկիններն ասում են՝ հակառուսական եք։ Սարսափելի է։ Գիտեք, երբ ՌԴ-ից են գալիս բացասական իմպուլսներ, ես հասկանում եմ՝ իմպերիայի շահերն այս պահին չեն համընկնում։ Պնդում եմ՝ մի քանի տարուց մեր շահերը ՌԴ-ի հետ նորից կհամընկնեն, և ՌԴ-ն կարող է մեզ համար դրական քայլեր անել, բայց այսօր չեն համընկնում, և մենք ինչ է՝ պետք է հրաժարվե՞նք Արցախից։ Կամ՝ Վլադիմիր Պուտինի կարծիքը, թե Արցախը մերը չէ, մեր հասարակության համար դա օրե՞նք է։ Այդ կարծրատիպերի դեմ պետք է պայքարել, դա կքանդի այս երկիրը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան