Սպիտակ տան աղբյուրները հայտնում են, որ Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ ամերիկացի վերլուծաբան

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ամերիկացի հայտնի քաղաքական վերլուծաբան, Eurasia Group-ի հիմնադիր ու նախագահ Յան Բրեմմերը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս տարի մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Սպիտակ տան աղբյուրները Բրեմմերին հայտնել են, որ Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Նա կլինի ԱՄՆ առաջին նախագահը, որը 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն կճանաչի։ Այս մասին Բրեմմերը պատմել է իր հաղորդման ընթացքում, որը հրապարակվել է նրա թվիթերյան միկրոբլոգում։

Բրեմմերը նշել է, որ Թուրքիայի համար բավական բարդ շրջան է՝ երկիրը դուրս է եկել Ստամբուլյան կոնվենցիայից, էրդողանը կրկին փոխել է Կենտրոնական բանկի նախագահին, տնտեսությունն անկում է ապրում, Էրդողանի վարկանիշը ևս այս ամենի ֆոնին նվազում է։ Բացի այդ՝ հիմա էլ ճնշում է Քրդական ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը՝ ցանկանալով փակել այն։ Բրեմմերը նշում է, որ Էրդողանը ևս մեկ դիվանագիտական մարտահրավերի է բախվելու ԱՄՆ-ի հետ։

«Ես Սպիտակ տնից լսել եմ, որ նախագահ Բայդենը 1915 թվականին Օսմանյան իշխանության օրոք հայերի կոտորածները ճանաչելու է որպես ցեղասպանություն։ Սա, միգուցե, հիմա այնքան էլ մեծ անակնկալ չէ։ Դա արդեն տեղի է ունեցել։ Օրինակ՝ Ֆրանսիան 20 տարի առաջ է ճանաչել, կանադացիները նույնպես ճանաչել են, և Բայդենն իր քարոզարշավի ընթացքում խոստացավ, որ ընտրվելու դեպքում կանի դա։ Փոխնախագահ Քամալա Հարիսը Կալիֆորնիայից է, 2019թ․ Սենատի բանաձևի ճանաչման հովանավորներից էր, և Էնթոնի Բլինքենը, որը հիմա պետքարտուղարն է։ Մարդու իրավունքներն ավելի բարձր են Բայդենի արտաքին քաղաքականության մեջ, քան Օբամայի և ակնհայտորեն՝ Թրամփի օրոք»,- ասել է Բրեմմերը։

Վերլուծաբանի խոսքով՝ Բայդենին այդքան էլ չի հետաքրքրում թուրքական կառավարության արձագանքը, նա դեռ Էրդողանի հետ չի էլ խոսել։ Բացի այդ, ըստ Բրեմմերի, տրամադրություններն ավելի մթանգնել են։ Նա Սպիտակ տնից ու Պետքարտուղարության աղբյուրներից լսել է, որ Բայդենը բարկացած է, որ Պուտինին ուղղված իր մեկնաբանություններն Էրդողանն անընդունելի է համարել։

«Ես լսել եմ նաև Սպիտակ տան երկրորդ պաշտոնյայից ապրիլի 24-ի ուղերձի հետ կապված, որը ցեղասպանության հիշատակի օրն է։ Նա ասաց՝ «Բայդենն իր խոսքի տեր մարդ է»։ Եվ այս պահին դա շատ պարզ է։ Նա կլինի ԱՄՆ առաջին նախագահը, որը դա կանի։ Էրդողանը շատ կբարկանա։ Բայց այս պահին նա շատ սահմանափակ հնարավորություններ ունի ԱՄՆ-ի ներսում»,- պատմել է Բրեմմերը։

Նրա խոսքով՝ Բայդենը համար առաջնայինը մարդու իրավունքներ են, որը նա ցույց է տվել Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններում։ «Կասկած չկա, որ ցեղասպանության ճանաչումն ավելի կբարդացնի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վերականգնումը, Անկարան իրեն կզգա ավելի մեկուսացած, քանի որ այնտեղ հիմա տնտեսական մեծ ճնշում կա»,- եզրափակել է վերլուծաբանը։

Էմմա Չոբանյան