ԲՏԱ նախարարության պարզաբանումը IDEX-2021 ցուցահանդեսին մասնակցության ծախսերի վերաբերյալ

Լուրեր

18.12.2025 | 16:45
Բախում թույլ չտալու համար ենք այստեղ. Խուդինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 16:44
Դավիթ Խուդաթյանը` Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 16:35
Կրեմլը՝ Թուրքիայի կողմից ռուսական C-400-ները վերադարձնելու մասին 
18.12.2025 | 16:27
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանին
18.12.2025 | 16:16
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
18.12.2025 | 16:15
Ինչ է կատարվում Մայր Աթոռում․ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 16:04
Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ շփումներ է ծրագրում․ Պեսկով
18.12.2025 | 15:55
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 901 միլիարդ դոլարի ռեկորդային պաշտպանական բյուջեն
18.12.2025 | 15:46
Ենթադրենք՝ բռնի ուժով կաթողիկոսին հեռացրին Մայր աթոռից, հետո՞․ սա խայտառակություն է աշխարհի առաջ․ Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 15:40
Արմեն Գրիգորյանը Լոնդոնում հանդիպել է ՄԹ վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելի հետ
18.12.2025 | 15:36
ԱԱ-2022-ի մրցանակային հիմնադրամը ռեկորդային է լինելու
18.12.2025 | 15:28
Պատրաստ եմ ընդունել իր արժանապատիվ հեռացումը ապահովելու օրակարգով․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 15:24
Ոստիկանական պատ՝ Մայր Աթոռում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 15:20
Զելենսկին հայտնել է ԱՄՆ-ում Կիևի ու Վաշինգտոնի ներկայացուցիչների առաջիկա հանդիպման մասին
18.12.2025 | 15:14
Փաշինյանը՝ Ադրբեջանից ներկրվող բենզինի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերության ցուցահանդեսին հայկական պատվիրակության մասնակցության վերաբերյալ:

Հաշվի առնելով մամուլի ընդգծված հետաքրքրվածությունը և բազմաթիվ հարցումները IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերության ցուցահանդեսի մասնակցության վերաբերյալ, հարկ ենք համարում տրամադրել հետևյալ տեղեկատվությունը․

Ցուցահանդեսին մասնակցելու համար հայկական պատվիրակության կազմում՝ կազմակերպչական հարցերը կանոնակարգելու համար, ընդգրկված են եղել Նախարարության և Ռազմարդյունաբերության կոմիտեի 6 աշխատակիցներ, ինչպես նաև հայկական տարբեր ռազմարդյունաբերական ընկերությունների ավելի քան 45 մասնագետներ։ Նախարարության պատվիրակության ավիատոմսերի գնման, օրապահիկի և հյուրանոցի գիշերակացի համար վճարվել է 8․604․603 ՀՀ դրամ՝ համաձայն ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2335֊Ն որոշմամբ սահմանված պահանջների։

Տաղավարի տարածքի վարձակալության համար վճարվել է 108.352.652 ՀՀ դրամ («Capital Events» և «Berns Brett Masaood» ընկերություններին):

Տաղավարի նախագծման և կառուցապատման արժեքը՝ 23,000,000 ՀՀ դրամ («Էքսպո Գրուպ» ՍՊԸ)։

Նախարարի պաշտոնական ներկայացուցչական ծախսերը կազմել են 139,000 ՀՀ դրամ (ՀՀ 2021 թ. նախարարության պահպանման միջոցներով նախատեսված ներկայացուցչական ծախսերի հաշվին)։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2021 թվականի հունվարի 27-ի թիվ 61-Ա հրամանի 4-րդ հավելվածով սահմանված մասնակից ընկերությունների մեկական ներկայացուցչի 4 օրվա գիշերակացի ծախսերը. 9 հոգի՝ 3,637,700 ՀՀ դրամ (25,320 ԱՄԷ դիրհամ), մնացած բոլոր ծախսերն իրականացրել են ընկերությունները՝ համաձայն ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2335֊Ն որոշմամբ սահմանված պահանջների։

Ընկերությունները, քննարկման արդյունքում, նպատակահարմար են գտել ցուցանմուշներն ուղարկել միասնական տարբերակով՝ հաշվի առնելով դրանց բնույթը և ընդհանուր գործընթացի բարդությունը։ Նկատի ունենալով ժամկետների սղությունը՝ Նախարարությունը հնարավորինս աջակցել է մասնակից ընկերություններին առաջացած խնդիրների կարգավորման հարցում ։

Նախատեսված է եղել նաև, որ փոխադրման ծառայության դիմաց կվճարեն մասնակից ընկերությունները: