Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել, մնացյալ գործընթացները պետք է կասեցվեն. Տարոն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել, մնացյալ գործընթացները պետք է կասեցվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ազատված է պաշտոնից, մինչդեռ նրա պաշտպանը պնդում է, որ նա շարունակում է պաշտոնավարել:

«Իրավահարաբերության բացակայության հայց է ներկայացվել, և դատարանը գտել է, որ պետք է հայցային ապահովում կիրառվի և կասեցվի այդ իրավահարաբերության ի հայտ գալը: Սա նշանակում է, որ ունենք մի իրավական ակտ, համաձայն որի՝ վեճի կողմերին՝ տվյալ պարագայում Կառավարությանը և Օնիկ Գասպարյանի թիմին ասել է, որ կասեցնեն այն իրավահարաբերությունը, որի համաձայն՝ Օնիկ Գասպարյանը պետք է դուրս գա աշխատանքից, մինչև դատական ակտի վերջնական ուժի մեջ մտնելը, հետևաբար Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարումը»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ Կառավարությունը տվյալ պարագայում վեճի կողմ է և իրավունք ունի բողոքարկելու վարչական ակտը:

«Մենք պետականության կարևորագույն ինստիտուտներից մեկի ղեկավարի հարցն ենք քննարկում, և այս պարագայում, բացի իրավական լուծումներից, անհրաժեշտ է նաև կոնսենսուսային քաղաքական լուծում»,- նշեց Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: