Կարևոր է հասկանալ, թե ինչ չափանիշներով պետք է առաջնորդվել բուհերի դասակարգման հարցում, որպեսզի բուհը կոչվի համալսարան. ԿԳ փոխնախարար

Լուրեր

30.06.2026 | 11:52
Բարձրաձայնել են 79 հազարից ավելի դեպքի մասին, որ անձնագիրը չի ընթերցվել ընտրության օրը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 11:46
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
30.06.2026 | 11:35
ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները մեկնում են Դոհա, սակայն հանդիպումը հաստատված չէ
30.06.2026 | 11:27
Օդաճնշիչ ատրճանակից կրակել է գետնին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
30.06.2026 | 11:20
«Կիոկուշին կարատեն մարզիկի մեջ ձևավորում է կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու ձգտում»․ Վահագն Հակոբյան
30.06.2026 | 11:07
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.06.2026 | 10:55
ՍԴ-ն փակ նիստում քննում է քաղաքական ուժերի դիմումները. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 10:54
Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու
30.06.2026 | 10:47
Ըստ ՀԿԿ-ի՝ ընտրակաշառք են տվել Սամվել Կարապետյանի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելու համար
30.06.2026 | 10:34
Մոնակոյում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ ուկրաինացի գործարար է վիրավորվել
30.06.2026 | 10:25
ՄԻՊ-ը «Հատուկ կացարանում» արձանագրել է գերբնակեցվածության և սանիտարահիգիենիկ խնդիրներ
30.06.2026 | 10:19
Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
30.06.2026 | 10:15
Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի
30.06.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 30-ի դրությամբ
30.06.2026 | 09:48
Էնցո Մարեսկան` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
Բոլորը

Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխումներին նվիրված հերթական աշխատաժողովն է տեղի ունեցել  Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում: Աշխատանքային  քննարկմանը  մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, Հայաստանի բուհերի ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ:

Կարևորելով քննարկումը՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն ընդգծել է, որ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: «Օրենքի ընդունումից հետո պետք է իրականացվի  հաջորդական քայլերի մի ողջ ծրագիր, որը հնարավորություն կտա իրականություն դարձնել օրենքով նախատեսված  փոփոխությունները: Միջազգային փորձագետների կարծիքներն ու տարբեր երկրներում ներդրված փորձը մեզ համար կարևոր են՝ ազգային համակարգը բարեփոխելու տեսանկյունից: Նախատեսվող փոփոխություններից կարևոր են հատկապես բուհերի դասակարգումն ու հաշվետվողականությունը. մեզ համար չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչ չափանիշներով պետք է առաջնորդվել բուհերի դասակարգման համար, որ բուհերը կարող ենք կոչել համալսարան»,- իր խոսքում նշել է Վահրամ Մկրտչյանը և հավելել, որ Հայաստանի կրթական համակարգի համար կարևոր է քննարկել  դասակարգման, վարկանիշավորման, ինչպես նաև թափանցիկության և հանրային հաշվետվողականության չափորոշիչների միջազգային փորձը:

Աշխատաժողովի ընթացքում միջազգային փորձագետներ Դենիս Նիկոլաևը և Ֆրանցիսկո Մարմոլեյոն Դանիայի օրինակով ներկայացրել են բարձրագույն կրթության դասակարգման, ինքնավարության և հանրային հաշվետվողականության մոդելները: Անդրադարձ է եղել նաև ՌԴ և եվրոպական մի քանի երկրների փորձին: Աշխատաժողովը կշարունակվի նաև փետրվարի 6-ին: