Հայաստանի դեմ պատերազմելու նախապատրաստությո՞ւն, թե՞ ներքին խնդիրների դեմ կատարված քայլ. քաղաքագետերը՝ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների մասին

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Ընտրությունները պետք է անցկացվեին այս տարվա հոկտեմբեր ամսին, սակայն դրանք կկայանան ապրիլին: Պաշտոնական մեկնաբանություն, թե ինչու է որոշվել ժամանակից առաջ ընկնել, չկա:

Factor.am-ի հետ զրույցում քաղաքագետ Լևոն Շիրինյանը չբացառեց, որ այս քայլով Ալիևը փորձել է հանկարծակիի բերել իր մրցակիցներին. «Շտապում են, որպես աննորմալ իշխանություններ: Հակառակորդին, ներքին մրցակիցներին հանկարածակիի բերելու տակտիկական քայլ է: Նպատակն այն է, որ Ալիևը փառավոր հաղթանակ տանի ու ցայտնոտային իրավիճակ ստեղծվի մրցակիցների մոտ»:

Քաղաքագետի խոսքով, եթե ընտրություններն իրենց ժամանակին տեղի ունենային, ապա Ալիևը մրցակիցներին նախապատրաստվելու ժամանակ կտար, իսկ այս կերպով նրանց ուղղակի հանկարծակիի են բերել՝ «մինչև նրանք գլխի ընկնեն, Ալիևը կանցնի»:

Մինչդեռ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշում է, որ հնարավոր է՝ Ալիևը ներքին պայմանավորվածություններ է ձեռք բերել, որոնց հիման վրա էլ ընտրությունները կանցկացվեն ապրիլին. «Ակնհայտ էր, որ ներքաղաքական բոլոր պայմանավորվածություններն Ադրբեջանի նախագահ Ալիևն արդեն ձեռք է բերել և ըստ էության կարելի է ենթադրել, որ նրան հաջողվել է որոշակի համաձայնություն կամ համերաշխություն ձեռք բերել»:

Ըստ քաղաքագետի, արտահերթ ընտրություններով Ալիևը երկու խնդիր կարող է լուծել . «Առաջինը այն է, որ ներպետական բարդ տարի է, և Ալիևը փորձում է ընտրական հարցերը արանքից շուտ հանել: Երկրորդը՝ կարող է լուրջ գործողություններ անկացնելու նախապատրաստության համար է արվում: Հիմա Ալիևը փորձում է ձեռքերն ազատել ներքին կապանքներից և հնարավոր է արտաքին քաղաքական ոլորտում ավելի ակտիվանա: Հարկավոր է ուշադիր հետևել Ադրբեջանում ընթացող զարգացումներին՝ խուսափելու համար ևս մեկ անցանկալի զարգացումից»:

Հայաստանի համար անցկանկալի զարգացումների մտավախություն ունի նաև քաղաքագետ Արմեն Գրիգորյանը: Նա Ալիևի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը երկու հնարավոր պատճառներով է մեկնաբանում. «Ալիևը չի ցանկանում սպասել մինչև հոկտեմբեր, որպեսզի ներքին խնդիրները կարողանա փակել: Մյուս հավանական տարբերակն այն է, որ Ադրբեջանը ցանկանում է պատերազմել: Նա հիմա չի կարող պատերազմ սկսել, քանի որ եթե պարտվի, հետագայում ընտրությունները դժվար կլինեն: Բացի այդ, եթե սպասեր ընտրություններին ու հետո պատերազմեր, արդեն ձմռան ամսիներ կլինեին և դժվար կլիներ իրենց համար: Իսկ ապրիլի ընտրություններից հետո իրենց համար ավելի հարմար ժամանակաշրջան է գալիս: Ադբրբեջանը միշտ էլ ցույց է տվել, որ հարցը ցանկանում է ռազմական ճանապարհով լուծել»,- եզրափակեց քաղաքագետը:

Լիլիթ Շաբոյան