Վրաստանի խորհրդարանին կից ստեղծվել է ազգային փոքրամասնությունների խորհրդատվական խորհուրդ

Լուրեր

13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի խորհրդարանի Սփյուռքի և Կովկասի հարցերով հանձնաժողովի հիման վրա, Վրաստանում բնակվող ազգային փլոքրամասնությունների հարցերով համակարգված աշխատանք ծավալելու նպատակով, ստեղծվել է ազգային փոքրամասնությունների խորհրդատվական  խորհուրդ, այս մասին գրում է aliq.ge-ն:

Խորհրդի աշխատանքի հիմնական ուղղությունները լինելու են՝

  • Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների խորհրդարանական գործունեության մեջ առավել ներգրավվման ապահովումը
  • Վրաստանում բնակվող էթնիկ խմբերի վերաբերյալ պարբերական քաղաքականության  ձևավորում և երկկողմ ինտեգրման նպաստում
  •  Վրաստանում բնակվող էթնիկ խմբերի ներկայացուցիչների քաղաքական մասնակցության խթանում
  • Վրաստանում բնակվող էթնիկ խմբերի ներկայացուցիչ երիտասարդների աշխատանքի տեղավորման նպաստում ու մշակութային հարաբերությունների խորացում։

Խորհրդում ներգրավված են 16 համայնքների ներկայացուցիչներ: Էթնիկ հայերի խումբը կներկայացնի «Վիրահայերի միություն» ՀԿ-ի հիմնադիր Մարի Առաքելովան: «Ալիք Մեդիայի» հետ զրույցում Առաքելովան պատմում է, որ արդեն իսկ հանդես է եկել մի քանի առաջարկով.

«Մի քանի հարց կա, որի շուրջ նախապես խոսել եմ․ առաջինը Վրաստանի հայերի սփյուռքի ներկայացուցիչների թեման է, բարձրաձայնել եմ նրանց խնդիներն ու մարտահրավերները: Եվս մեկ կարևոր հարց էլ հայաբնակ շրջանների էթնոտուրիզմի բավականին մեծ հեռանկարն է: Ցավոք, այդ շրջաններում էթնոտուրիզմը զարգացած չէ, ցանկալի կլիներ տնտեսական վիճակը բարելավելու նպատակով զարգացնել այն»: