ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. «Նրա համար Լոնդոնում դժվար կլիներ նույնիսկ շենքի պատուհանի գույնը փոխել»․ ճարտարապետը՝ Արմեն Սարգսյանի կողմից Կասկադի տան հարկը բարձրացնելու մասին

Լուրեր

06.05.2024 | 23:35
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
06.05.2024 | 23:23
Ամենաարդյունավետ թիմերը թոփ լիգաներում
06.05.2024 | 23:11
Թուրքիայում մայիսի 1-ի ցույցերի համար դատարանը 38 մարդու է կալանավորել
06.05.2024 | 23:00
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզում
06.05.2024 | 22:55
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություն՝ ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում
06.05.2024 | 22:48
Բրազիլիայում Մադոննայի անվճար համերգին 1,6 միլիոն մարդ է մասնակցել
06.05.2024 | 22:35
Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում
06.05.2024 | 22:23
Նոր Արեշ 50-րդ փողոցում Ողջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ
06.05.2024 | 22:09
Աշակերտներն այցելել են Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան
06.05.2024 | 21:57
Միջազգային կազմակերպությունները Բրիտանիայի ԱԳ նախարարին կոչ են արել միջոցներ ձեռնարկել՝ ադրբեջանցի ընդդիմադիր գործչին ազատ արձակելու համար
06.05.2024 | 21:44
Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը
06.05.2024 | 21:32
Կատարվում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մետաղական արգելափակոցների վերականգնման աշխատանքներ
06.05.2024 | 21:23
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
06.05.2024 | 21:11
«Ափդեյթ 4. երգվող երգեր». կմշակվի և կկատարվի Գեղարքունիքի մարզից հավաքագրված 10 երգ
06.05.2024 | 21:07
Բուդապեշտում ավարտվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Բոլորը

«Արամ Մանուկյանի արձանի ճակատագիրը հենց սկզբից սխալ է դասավորվել, ցանկացած դեպքում մենք չէինք ունենալու դրական արդյունք, քանի որ արձանի տեղադրման մասին որոշումը քաղաքական է։ ՀՅԴ-ն պահանջ ուներ տեղադրել դա մինչև մայիսի 28-ը, և անպայման դա պետք է աներ Հանրապետության հրապարակի մոտ (Նժդեհի արձանի հետ կապված խանդի պահեր կան, գուցե)։ Եվ, ինչպես նախկինում էր արվում, քաղաքի իշխանությունները գտան ամենահեշտ ճանապարհը, իրենց ընկալմամբ դատարկ, իսկ իրականում ազատ տեղում տեղադրեցին արձանը»,- նման տեսակետ է հայտնում ճարտարապետ Արսեն Կարապետյանը Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում՝ անդրադառնալով Արամի և Նալբանդյան փողոցների հատման կետում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում, տեղադրվելիք առաջին հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանի արձանի էսիքիզի շուրջ ծավալված քննադատություններին։

Խոսելով Երևանի իշխանությունների մասին՝ ճարտարապետը նկատում է, որ Գրիգոր Հասրաթյանը միակ քաղաքապետն էր, որը փոխել է քաղաքի կերպարը՝ դարձնելով այն բաց և դեմոկրատիկ․ «Այսօր չի կարելի ակնկալել, որ տաղանդավոր, բարձր ճաշակով ղեկավար կգա ու ամեն ինչ կուղղի։ Իսկ, օրինակ, Երևանի ավագանին կնիք դնող մարմին է, ավագանու անդամները դիսկուսիաներ չեն անում, կարծիքների բախում տեղի չի ունենում, կարևոր որոշումներ չեն կայացնում։ Գլխավոր ճարտարապետի պաշտոնն էլ հնացած է, այդ ինստիտուտը պետք չէ մեզ»։

Ըստ Արսեն Կարապետյանի՝ մայրաքաղաքին սպառնացող ակնհայտ խնդիրների առաջն առնելու համար անհրաժեշտ է կանոնակարգել քաղաքային ցանցը, փողոցների ուղղությունը, լուծել մեքենաները կայանելու հարցը: «Ես շատ վախենում եմ նաև այն պահից, երբ կենտրոնում կառուցված բնակելի ֆոնդը կբնակեցվի, այդ ժամանակ քաղաքը կկանգնի կոլապսի առաջ»,- ասում է նա։

Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի պաշտոնում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի ստեղծած «Երևան իմ սեր» հիմնադրամի ծրագրերից մեկը տարիներ շարունակ չի իրագործվում: Խոսքը Երևանի Կոնդ թաղամասում կառուցվելիք շենք-շինությունների մասին է։ Մեր զրուցակիցը կոնկրետ ծրագրից տեղյակ չէ, բայց ծանոթ է Կոնդին առնչվող այլ ծրագրերի․ «Կոնդը ցավոտ և բարդ խնդիր է, այդ տարածքը սրբել, տեղում բան կառուցելն ինձ թվում է ամենահեշտ, բայց ամենաանհեռանկար ու անհետաքրքիր լուծումը։ Կոնդի դեպքում ես հոռետես եմ, այնտեղ ամեն օր մի բան փչացնում են։ Այնինչ կարելի էր ուսումնասիրել, ստեղծել ծրագիր, որը թույլ կտար ներդրում անել և բնակիչներին օգնել միջավայրը պահպանելով փողոցները կարգի բերել»։

Արմեն Սարգսյանի բնակարաններից մեկը գտնվում է Կասկադի հարևանությամբ: 2012թ․ Արմեն Սարգսյանն ընդլայնել է իր բնակարանը: Թամանյան փողոցում Սարգսյանը 5 հարկանի շենքի 5-րդ հարկում գտնվող բնակարանի վրա ևս մեկ հարկ է ավելացրել՝ փոփոխելով շենքի արտաքին տեսքը: Ճարտարապետը հիշեցնում է՝ այդ առթիվ իրենց դժգոհություններն են հայտնել նաև հարևանները, սակայն որևէ մեկը հաշվի չի առել նրանց կարծիքը․ «Հենց որ գործը հասնում է քառակուսի մետրեր ավելացնելուն, մեր հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչները հավասարվում են, ասում են՝ տուն է, մի քիչ մեծացնենք։ Արմեն Սարգսյանը նույն խնդրի առաջ է կանգնել։ Նրա համար Լոնդոնում շատ դժվար կլիներ նույնիսկ շենքի պատուհանի գույնը փոխել, էլ չեմ ասում տանիքը բարձրացնելու մասին։ Բայց Երևանում դա, ցավոք, շատ հեշտ է։ Ցանկալի է, որ մարդիկ, որոնք իշխանության մեջ են, շեշտված կերպով զգուշավոր լինեն նման հարցերում»։

Աննա Բաբաջանյան