Թուրք-եգիպտական հարաբերությունները կվերականգնվեն մի պայմանով. Եգիպտոսի արտգործնախարար

Լուրեր

17.09.2026 | 16:50
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև 2027 թվականի հունվարի 2-ը․ COVID-19-ի կարանտինային ռեժիմը կրկին երկարացվել է
17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
Բոլորը

Վերջին տարիներին խաթարված թուրք-եգիպտական հարաբերությունների կարգավորման համար երկու երկրների ղեկավարությունների կողմից դրական ազդակներ են նկատվում, գրում է ermenihaber-ը:

Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին, անդրադառնալով երկկողմ հարաբերությունների կարգավորման թեմային, նախապայման է ներկայացրել Թուրքիային: Մինչդեռ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ ո՛չ Եգիպտոսի կողմից, ո՛չ էլ Թուրքիայից կողմից առ այսօր որևէ նախապայման առաջ չի քաշվել:

Շուքրին նշել է, որ թուրք-եգիպտական հարաբերությունների հնարավոր կարգավորման համար Թուրքիայի քայլերը պիտի համատեղելի լինեն Եգիպտոսի սկզբունքներին և նպատակներին:

Եգիպտոսի արտգործնախարարի խոսքով՝ երկար տարիներ տևած լարվածությունից հետո Կահիրեն և Անկարան վերականգնել են շփումները, սակայն իրենց երկխոսությունը սահմանափակ  է:

«Սովորական դիվանագիտական ​​շրջանակներից դուրս հաղորդակցություն չկա: Եթե ​​համատեղելի լինեն Թուրքիայի կողմից ձեռնարկված իրական քայլերը Եգիպտոսի սկզբունքներին և նպատակներին, ապա դրանք կդառնան հարաբերությունների կարգավորման հիմք»,-ասել է Շուքրին:

Հիշեցնենք, որ Կահիրեի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Եգիպտոսի բանակը 2013 թվականին գահընկեց արեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից, «Մահմեդական եղբայրներ» շարժման նախագահ Մուհամեդ Մուրսիին: