Առաջիկա 3-4 տարիների ընթացքում աստիճանաբար կազատականացվի ներքին էլեկտրաէներգետիկական շուկան

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և միջպետական առևտրի խթանման նպատակով իրականացվող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը նախատեսված ժամկետում ներկայացվել է կառավարության քննարկմանը․ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի փոխանցմամբ, ծրագիր-ժամանակացույցի հետ միաժամանակ կառավարության հաստատմանն է ներկայացվել նաև  «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով իրավական պայմաններ կստեղծվեն շուկայի ազատականացման ու միջպետական առևտրի զարգացման համար։ Օրինագծով միաժամանակ հստակեցվում են շուկայի մասնակիցների գործառույթները։

Կառավարության կողմից հաստատվելուց հետո, կսկսվի ծրագիր-ժամանակացույցով պլանավորված միջոցառումների իրականացումը։ Դրանք ներառում են մասնավորապես էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների աստիճանական ազատականացումը խթանող դրույթների սահմանման, մատակարարման և բաշխման գործառույթների տարանջատման, առանց լիցենզավորման էլեկտրաէներգիայի արտահանման ու ներկրման գործունեության կարգավորման, շուկայում երրորդ կողմի մուտքի ոչ խտրական իրավունքի երաշխավորման և մի շարք այլ խնդիրներին վերաբերող հարցեր։ 

-Ծրագիր-ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացումը  թույլ կտա առաջիկա 3-4 տարիների ընթացքում աստիճանաբար ազատականացնել ներքին էլեկտրաէներգետիկական շուկան և խթանել փոխշահավետ միջսահմանային առևտուրը: Այն կնպաստի Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը,-ասել է Հայկ Բադալյանը։