Լոս Անջելեսը նոյեմբերի 9-ը հռչակել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի զոհերի հիշատակի օր

Լուրեր

01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
01.08.2026 | 14:26
Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա
01.08.2026 | 13:53
Մ-17 ԱԱ. Մուրադ Ղարիբյանը, Գրիշա Գևորգյանը և Վարուժան Ասլանյանն անհաջող մեկնարկեցին
01.08.2026 | 13:33
 NYMEX․Ոսկու գինը նվազել է 0.65%-ով և կազմել 4049.10 դոլար
01.08.2026 | 13:20
Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզում ծանոթացել է շինարարական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
01.08.2026 | 13:01
Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
01.08.2026 | 12:56
Երևան-Երասխ ավտոճանապարհին փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափում
01.08.2026 | 12:34
Ամենաշոգ օգոստոսը Հայաստանում գրանցվել է 2006-ին․ Լևոն Ազիզյան
Բոլորը

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն կերպով ընդունել է բանաձև, որով իր աջակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության բնակչությանը: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Massis Post-ը, հաղորդում է, որ բանաձևը ներկայացրել են խորհրդի անդամներ Փոլ Կրեկորյանն ու Միտչ Օ՛Ֆարելը:

Բանաձևում նշվում է, որ Լոս Անջելես քաղաքը մշտապես աջակցել է Արցախի բնակչությանը, որոնք «էթնիկ և մշակութային տեսանկյունից հայեր են և բնիկ են տվյալ տարածաշրջանում և որոնք համարձակորեն իրենց անկախությունը հռչակեցին Խորհրդային Միությունից և Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունից շուրջ 30 տարի առաջ ու դրանից հետո ժողովրդավարական ինքնակառավարում էին իրականացնում»:

Բանաձևն անդրադարձ է կատարել 2020 թվականի սեպտեմբերին ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմին՝ նշելով. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծեցին լայնածավալ  հարձակում Արցախի Հանրապետության նկատմամբ՝ կոորդինացնելով գործողությունները Թուրքիայի հետ և ստանալով նրա աջակցությունը՝ այդպիսով ամբողջովին զրոյացնելով 30 տարվա հրադադարն ու վերսկսելով լայնամասշտաբ պատերազմ: Դրա նպատակն էր ոչնչացնել և էթնիկ զտման ենթարկել բնիկ հայ բնակչությանն ու ուժի միջոցով նվաճել Արցախի անկախ Հանրապետությունը»:

Ընդգծվում է, որ Ադրբեջանը մտադրված կերպով թիրախավորել է Արցախում քաղաքացիական բնակչությանը՝ օգտագործելով ծանր զենքեր, այդ թվում` անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ և ծանր հրետանի, ինչը հանգեցրել է ավերածությունների, զոհերի և մեծ թվով արցախցիների տեղահանության:

«Ադրբեջանի զինված ուժերը և դրա վարձած ահաբեկիչները սարսափելի պատերազմական հանցանքներ ու կոտորածներ են իրականացրել, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և ռազմագերիների սպանություններ, խոշտանգումներ, անդամահատումներ»,- նշել են Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները: Նրանք արձանագրել են նաև, որ բռնի ներխուժման ողջ ընթացքում Ադրբեջանն ահաբեկել է քաղաքացիական բնակչությանը՝ օգտագործելով միջազգայնորեն արգելված զինատեսակներ՝ կլաստերային ռումբեր և սպիտակ ֆոսֆոր:

«Այս բանաձևի ընդունմամբ՝ Լոս Անջելես քաղաքը հարգում և սգում է այս հարձակմանը զոհ դարձած հազարավոր անձանց մահը և 2020 թվականի նոյեմբերի 9-ը հռչակում է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հիշատակի և ոգեկոչման օր»,- ասվում է բանաձևում:

Քաղաքային խորհրդի անդամները որոշել են՝ քանի որ Շուշի քաղաքն այժմ անօրինական կերպով վերահսկվում է Ադրբեջանի կողմից, իրենք ժամանակավոր կասեցնում են Շուշիի հետ «բարեկամ քաղաք»-ի կարգավիճակը: Նրանք խոստացել են վերականգնել կարգավիճակը, երբ քաղաքը կրկին ազատ կլինի ադրբեջանական նվաճումից: