Որակյալ հանրակրթությունը Հայաստանում շարունակում է մնալ անհասանելի․ մասնագետները՝ պատճառների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Հայաստանում որակյալ և մրցունակ հանրակրթությունը շարունակում է մնալ անհասանելի կամ քիչ հասանելի: Դրա պատճառներից մեկը սոցիալական կոմպոնենտն է:

2019թ.-ին, ըստ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքների, նախադպրոցական հաստատություններում համախառն ընդգրկվածությունը (մինչև 6 տարեկան երեխաների թվաքանակից) կազմել է 34% և տարբերվում է ըստ աղքատության մակարդակի:

Ոչ աղքատ տնային տնտեսություններում այն կազմել է 37%, աղքատ (առանց ծայրահեղ աղքատների) և ծայրահեղ աղքատ տնային տնտեսություններում համապատասխանաբար՝ 27% և 24%: Այն տնային տնտեսությունները, որոնք 2019թ.-ին ունեին դպրոցում սովորող աշակերտ, միջինում ծախսել են մեկ աշակերտի հաշվով ամսական 7 620 դրամ, որից` դասագրքերի վրա` 6 43 դրամ, մասնավոր դասերի համար` 10 571 դրամ, վարձավճարի համար՝ 30 128 դրամ, իսկ կրթության այլ ծախսերի վրա` 949 դրամ:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը բացի սոցիալականից` ընդգծում է նաև առաջարկի և պահանջարկի բաղադրիչը: Ըստ նրա` կարևոր է, որ աշակերտի մոտ առաջանա սովորելու պահանջարկ: Միևնույն ժամանակ փորձագետը շեշտում է` հնարավոր չէ ունենալ սովորող աշակերտ, եթե չկա սովորող ուսուցիչ:

Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ևս փաստում է այս խնդրի մասին` հավելելով, որ բնագիտական առարկաների ուսուցիչների պակասն է ամենաշատը աչքի զարնում:

Հաջորդ խնդիրը, որը սպառնում է որակյալ հանրակրթություն ունենալուն, ըստ փորձագետի, առնչվում է ծնողական համայնքին: Արտաշես Թորոսյանն էլ իր հերթին հավաստիացնում է` ծնողները հաճախ ուսւոցիչներին սովորեցնում են` ինչպես դասավանդել: Նրա խոսքով` հանրությունը պետք է լինի պահանջ ներկայացնող, բայց ոչ ճնշում գործադրող: Մեր զրուցակիցը բարձրացնում է ևս մեկ խնդրիր, որին բախվում են մանկավարժները:

Սերոբ Խաչատրյանը որակյալ հանրակրթության ապահովման հարցում կարևորում է դպրոցների կառավարման հարցը, շեշտում է` առանձնակի ուշադրություն պետք է դարձնել տնօրենի ընտրությանը: Արտաշես Թորոսյանի կարծիքով` մենք չունենք, այսպես ասած, դպրոցի տնօրենի դպրոց, չունենք տնօրենին ուղղված գրականություն, մեթոդական ուղեցույցներ, կոլեկտիվն էլ տնօրենի ընտրության հարցում հաճախ պահպանողական մոտեցում է ցուցաբերում:

Կրթության փորձագետը որակյալ հանրակրթություն ունենալու հարցում հատուկ կարևորություն է տալիս Կրթության և գիտության նախարարության աշխատելաոճին. ըստ նրա` փաստաթղթեր մշակելը մի բան է, սկզբունքային կադրերին աշխատանքում ներգրավելը` այլ բան:

Վերջին մեկ տարում որակյալ հանրակրթության ապահովման համար լրջագույն խնդիր է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն ու դրանից բխող հետևանքները:

Ըստ 2020 թվականի տվյալների` երեխաների մի մեծ խումբ դուրս է մնացել հեռավար ուսուցման շրջանակից. խոսքը ամբողջ հանրապետությունում աշակերտների 15-20 տոկոսի մասին է: Արտաշես Թորոսյանի խոսքով` հեռավար կրթության իրականացման արդյունքում ունենք որակի զգալի անկում: Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնը այս խնդիրը գոնե մասնակի լուծելու նպատակով ուսուցիչներին կտրամադրի հեռավար ուսուցման մեթոդական ծրագրեր և ռազմավարություն:

Աննա Բաբաջանյան