Ադրբեջանի կողմից անցկացվող 3-րդ չծանուցված զորավարժությունները պետք է հնարավոր հակամարտության վաղ նախազգուշացման ազդակ ծառայեն ԵԱՀԿ-ի համար. Արմեն Պապիկյան

Լուրեր

14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
Բոլորը

Մարտի 11-ին կայացած ԵԱՀԿ մշտական խորհրդի հեռավար նիստի ընթացքում ՀՀ առաքելության կողմից հերթական անգամ բարձրացվեց «Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների անմիջական մասնակցությամբ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան» վերնագրով ընթացիկ հարցը:

ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ անդրադառնալով Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների և որպես պատանդ պահվող քաղաքացիական անձանց խնդրին՝ ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանն իր ելույթում ընդգծեց, որ հայատյացության և պետական մակարդակով տարածվող հակահայկական քարոզի պայմաններում, նրանց առողջությանը և կյանքին սպառնացող վտանգներն առավել քան իրական են: Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանն ամբողջությամբ կատարել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ռազմագերիների ազատ արձակման պահանջը՝ առաջնորդվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով՝ նշելով, որ այդ քայլը չի փոխադարձվել Ադրբեջանի կողմից, ով շարունակում է կոպտորեն անտեսել ռազմագերիների ազատ արձակման դրույթը՝ ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքը: Ուստի, ռազմագերիների հարցին անդրադառնալիս, անընդունելի համարվեցին երկու կողմերին ուղղված ընդհանրական և անհասցե կոչերը:

Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանի հանդեպ հնչեցվող տարածքային նկրտումների համատեքստում դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից պետությունների ուշադրությունը հրավիրեց մարտի 15-ից 18-ը Ադրբեջանի կողմից անցկացվելիք լայնամասշտաբ զորավարժությունների փաստի վրա: Դեսպանն ավելացրեց, որ պատերազմական գործողությունների դադարից հետո անցկացվող թվով 3-րդ չծանուցված զորավարժությունները հանդիսանում են անվտանգության իրական սպառնալիք, ուստի ԵԱՀԿ համար պետք է ծառայեն՝ որպես հնարավոր հակամարտության վաղ նախազգուշացման ազդակ:

Ելույթի ընթացքում նաև անդրադարձ եղավ օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների խնդրին և Թուրքիայի ապակառուցողական դերակատարությանը: Մանրամասն տեղեկատվություն ներկայացվեց Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության և, մասնավորապես, Մեծ հայրենական պատերազմի հերոսների արձանների և հուշակոթողների ոչնչացման մասին: