Վրաստանի վարչապետը չի մասնակցի ընդդիմության հետ բանակցություններին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին չի մասնակցելու ընդդիմության հետ բանակցություններին, գրում է aliq.ge-ն:

Իշխող թիմից ներգրավված են «Վրացական երազանքի» ղեկավար Իրակլի Կոբախիձեն, Խորհրդարանի ղեկավար Արչիլ Թալակվաձեն, փոխխոսնակ Կախա Կուչավան: Եվրամիության ղեկավարի հատուկ ներկայացուցիչ Կրիստիան Դենիելսոնը հանդիպում է անցկացրել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Զուրաբիշվիլին ողջունել է կառավարության պատրաստակամությունը, վստահություն է հայտնել, որ շվեդ դիվանագետի այցը լինելու է արդյունավետ, իսկ նրա փորձը կօգնի երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը: Ըստ Զուրաբիշվիլիի` պրոցեսը ճիշտ ուղղությամբ է ընթանում, սակայն ելք գտնելու համար պետք է մեղմացնել հռետորաբանությունն ու տեղափոխվել բանակցությունների սեղան:

Հիշեցնենք՝ Կրիստիան Դենիելսոնը որպես բանակցությունների հատուկ միջնորդ նշանակվել է Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի կողմից. Միշելը Թբիլիսիում էր մարտի 1-2-ը: Եվրոպացի դիվանագետը կողմերին կոչ էր արել երկու շաբաթվա ընթացքում կոմպրոմիսի գալ, գտնել քաղաքական ճգնաժամը հարթելու ուղիներ: Արևմտյան միջնորդներն արդեն մի քանի ամիս է փորձում են ազդել Վրաստանի քաղաքական իրավիճակի վրա, սակայն  ճգնաժամը երկրում ավելի է խորանում:

Խորհրդարանական ընտրություններից 4 ամիս անց էլ ընդդիմության հիմնական մասը հրաժարվում է  ճանաչել ընտրությունների արդյունքները և նոր քվեարկություն է պահանջում: Իշխանությունը  նոր ընտրությունների հարց հրաժարվում է օրակարգ բերել, հորդորում են բանակցությունների շրջանակում կենտրոնանալ այլ հարցերի վրա: