Հայկական երկու պետությունների Մշակույթի նախարարությունների միջև կստորագրվի պատմամշակութային ժառանգության պահպանության հուշագիր
Մշակույթ
02.02.2018 | 18:27Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը փետրվարի 3-ին՝ երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Արցախի Հանրապետություն։
Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության հետ կստորագրվի պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում համագործակցության մասին հուշագիր: Փաստաթուղթը նախատեսում է ոլորտային փոխգործակցություն. համագործակցություն պատմամշակութային անշարժ հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, վերականգնման, օգտագործման, հնագիտական հրատապ պեղումների, հուշարձանների կադաստրի վարման ոլորտներում և այլն։
Ծրագրերի իրականացման նպատակով կստեղծվեն համատեղ աշխատանքային խմբեր։