2017-ին կրթության ոլորտում, ընդհանուր առմամբ, իրականացվել են 18 մլն դոլարի ներդրումային ծրագրեր. Լևոն Մկրտչյան

Լուրեր

15.11.2024 | 20:00
Բա մե՛ր համբերության բաժակը ոնց է լցվել պարոն Փաշինյանի անհետևանք ելույթներից․ մի անգամ ասե՞լ է՝ բանակում մահերը կանխեք․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 19:51
Հիմարություն է մարդու հիմնարար ազատությունները չհարգող երկրներում COP-ի անցկացումը․ Գրետա Թունբերգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 19:44
ՀՀ նախագահը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածներին առնչվող հարցեր
15.11.2024 | 19:33
Սամվել Բալասանյանի որդուն կալանավորելու որոշում է կայացվել
15.11.2024 | 19:30
Եթե շինարարություն, ապա «Տոտալի» և «Շինսթարի» հետ. մինչև 50% զեղչեր ԱՐԶՆԻ համայնքի նորաբաց սրահներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 19:26
Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակի արժանացած Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 19:16
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի հետ
15.11.2024 | 19:00
Ուկրաինան կպայքարի ՌԴ-ի ագրեսիայի դեմ․ Թրամփն ինչ էլ առաջարկի, հրադադարը չի հաջողվի․ Գարս Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 18:54
Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը փոխանցվել են
15.11.2024 | 18:48
Ադրբեջանը բնապահպանության քողի ներքո փորձում է մաքրել իրականացրած էթնիկ զտումները․ Գրետա Թունբերգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 18:42
ՀՀ վարչապետն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության հարցեր
15.11.2024 | 18:35
Երևանի ավագանու առաջիկա նիստի բոլոր հարցերը չզեկուցվող են
15.11.2024 | 18:28
Ինչ արտոնություններ են նախատեսվում տրանսպորտից օգտվելիս․ ավագանու նիստում կքննարկվի առաջարկը
15.11.2024 | 18:22
Հունանյանի արարքների համար կրում ենք էնքան պատասխանատվություն, ինչքան՝ Աղազարյանի քվեարկությունների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 18:11
Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահի պաշտոնում
Բոլորը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը զեկուցել է, որ նախարարության գործունեությունն ուղղված է եղել կրթության որակի և մատչելիության բարելավմանը` համակարգի բովանդակային և մեթոդների արդիականացման, իրավական դաշտի ամրապնդման ու կառավարման արդյունավետության բարձրացման ճանապարհով: Կրթության ոլորտի զարգացման հետագա ուղղությունները նախանշելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացվելու է Ազգային ժողովի հաստատմանը: «Ամենակարևորն այն էր, որ այս տարվա ընթացքում մեզ հաջողվեց և հայեցակարգային, և կոնկրետ գործողությունների տեսքով քարտեզագրել մեր ամբողջ փաթեթը: Մինչև 2030 թվականի մեր գործողությունների ծրագիրն ունի հայեցակարգային մաս, բայց ավելի կարևոր է երկրորդ հավելվածը, որով փորձեցինք յուրաքանչյուր խնդրի մասով իրականացնել ժամանակացուցային քարտեզագրում, և անելիքները բաշխել գոնե առաջիկա 2-3 տարվա ժամանակահատվածում»,- նշել է նախարար Լևոն Մկրտչյանը:

Այդ առումով, կարևորվել է Կրթության ազգային ինստիտուտի դերը, որի գործունեությունն ուղղված է լիելու բարեփոխումների մշակմանն ու մասնագիտական տեսանկյունից կրթության զարգացման ուղղությունների ներկայացմանը: Զեկուցվել է, որ 2017-ի ընթացքում ներդրվել է ուսուցիչների վերաապատրաստման և տարակարգերի նոր համակարգ: Արդյունքում, վերապատրաստվել է շուրջ 7000 ուսուցիչ, ատեստավորման արդյունքում առաջին աստիճանի տարակարգ է շնորհվել 500 ուսուցչի, իսկ 2-րդ աստիճանի տարակարգ՝ 30 ուսուցչի: Ծրագիրը, որը միտված է ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը, իրականացվում է Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ: Տեղեկացվել է, որ մարզերի և Արցախի 11 դպրոցներում արդեն իսկ ներդրվել է Արարատյան բակալավրիատի ծրագիրը: Մշակվում է տեխնոլոգիական համալսարանի հայեցակարգը, բանակցություններ են ընթանում դոնոր և միջազգային կազմակերպությունների հետ: Նշվել է, որ 2017-ին կրթության ոլորտում, ընդհանուր առմամբ, իրականացվել են 18 մլն դոլարի ներդրումային ծրագրեր:

«Մեր խնդիրը ժամանակակից, լավ կրթական համակարգ ունենալն է, որպեսզի մեր քաղաքացին սովորական դպրոցում կարողանա ստանալ լավ կրթություն: Համակարգին մոտիվացնելու համար մենք պետք է ունենանք լավ դպրոցների օրինակներ»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ դրանք կարող են դառնալ դպրոցական ընդհանուր համակարգի զարգացման «լոկոմոտիվը»: Նախարար Մկրտչյանը տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում:

Զեկուցվել է, որ վերանայվել են կրթական ծրագրերը` ներառելով ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրեր: 2017թ. սեպտեմբերից 13 դպրոցում ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Ես և շրջակա աշխարհը» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցում՝ ֆինանսական կրթության տարրերի ներառմամբ: Ձեռնարկատիրական կրթության ներդրման նպատակով նաև 1247 դպրոցի մեկական 2-րդ և 3-րդ դասարաններում փորձնական ներդրվել է «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցում` ձեռնարկատիրական տարրերի ներառմամբ: 227 դպրոցի մեկական 10-րդ դասարաններում ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Ձեռնարկատիրություն» առարկայի ուսուցմամբ: Նախատեսվում է մինչ 2019 թվականը նշված առարկան ներդնել հանրապետության բոլոր դպրոցներում: Ի պատասխան վարչապետի հարցին՝ տեղեկացվել է, որ առարկան դասավանդող ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել:

Տեղեկացվել է, որ 2017-ի ընթացքում հանրապետության տարբեր համայնքներում հիմնվել են օտար լեզուների ուղղվածությայմբ խորացված դպրոցներ: «Մենք՝ հայերս, դատապարտված ենք իմանալու երեք լեզու: Եթե մենք երեք լեզու չիմանանք՝ ժամանակակից չենք լինելու, մենք փիլիսոփայության, ֆիզիկայի գրքերը չենք կարողանալու թարգմանել հայերեն, իսկ այսօր յուրաքանչյուր օր տեղի են ունենում փոփոխություններ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով մշակել օտար լեզուների դասավանդման մեթոդոլագիայի նոր համակարգ:

Վարչապետը կարևորել է նաև դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդումը և հորդորել այդ ուղղությամբ լինել խիստ հետևողական:
Տեղեկացվել է, որ մշակվել է «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Վերանայվել է «ՀՀ պետական համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները հաստատելու մասին» ՀՀ ԿԳ նախարարի հրամանը: Դրա շրջանակում վերանայվել է նախադպրոցական կրթության ոլորտում առկա հաստիքացուցակը, ինչի արդյունքում կանխատեսվում է, որ կտնտեսվի 122 մլն դրամ:

Միաժամանակ, տեղեկացվել է, որ կրթության համակարգում 2017-ին իրականացված օպտիմալացման արդյունքում տնտեսվել է 266 մլն դրամ. օպտիմալացվել է 15 դպրոց, ազատվել է 24377 հազար քմ տարածք: 2018-ին ևս օպտիմալացման ծրագիրը կրելու է շարունակական բնույթ: «Մենք ինքնանպատակ տարածք տնտեսելու ցանկություն չունենք, մենք նպատակ ունենք ստեղծել նորմալ, լավ կրթական համակարգ, որպեսզի ոչ արդյունավետ գումար չծախսենք»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:

Պատասխանատուները տեղեկացրել են նաև, որ մշակվել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը: Ներկայումս սկսված են բարձրագույն կրթության զարգացման ռազմավարության մշակման աշխատանքները: Շարունակվում է իրականացվել սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցում՝ 50-100%-ի չափով: Նշվել է, որ նոր օրենքի արդյունքում կհստակեցվեն բուհերի կառավարման և գիտական խորհուրդների գործառույթները, կփոքրացվի կառավարման խորհրդի անդամների թվաքանակը և կբացառվի քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց ներառումը բուհեր, կամրագրվի վարչական և պրոֆեսորադասախոսական պաշտոններում տարիքային սահմանափակումը, կներդրվի բուհերի ռեկտորների հաշվետվողականության համակարգ, կբարձրացվի ուսանողների ֆինանսավորման հասցեականության մակարդակը: Ակնկալվում է նաև բարձրացնել բուհեր-աշխատաշուկա համագործակցության մակարդակը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գիտության ոլորտի ներկայիս վիճակին, առկա խնդիրներին և հնարավորություններին: Վարչապետը կարևորել է ոլորտի զարգացումը՝ ընդգծելով, որ պատասխանատուներից ակնկալում է հստակ ծրագիր, որը կմատնանշի գիտության տարբեր ճյուղերի զարգացման հեռանկարները, կգնահատի դրանց կիրառական նշանակությունն ու արդյունավետությունը: