«Սարյան պուրակում գործող վերնիսաժը շարունակելու է գործել»․ Երևանի քաղաքապետարանն արձագանքում է ահազանգին

Լուրեր

30.06.2026 | 11:52
Բարձրաձայնել են 79 հազարից ավելի դեպքի մասին, որ անձնագիրը չի ընթերցվել ընտրության օրը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 11:46
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
30.06.2026 | 11:35
ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները մեկնում են Դոհա, սակայն հանդիպումը հաստատված չէ
30.06.2026 | 11:27
Օդաճնշիչ ատրճանակից կրակել է գետնին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
30.06.2026 | 11:20
«Կիոկուշին կարատեն մարզիկի մեջ ձևավորում է կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու ձգտում»․ Վահագն Հակոբյան
30.06.2026 | 11:07
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.06.2026 | 10:55
ՍԴ-ն փակ նիստում քննում է քաղաքական ուժերի դիմումները. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 10:54
Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու
30.06.2026 | 10:47
Ըստ ՀԿԿ-ի՝ ընտրակաշառք են տվել Սամվել Կարապետյանի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելու համար
30.06.2026 | 10:34
Մոնակոյում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ ուկրաինացի գործարար է վիրավորվել
30.06.2026 | 10:25
ՄԻՊ-ը «Հատուկ կացարանում» արձանագրել է գերբնակեցվածության և սանիտարահիգիենիկ խնդիրներ
30.06.2026 | 10:19
Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
30.06.2026 | 10:15
Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի
30.06.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 30-ի դրությամբ
30.06.2026 | 09:48
Էնցո Մարեսկան` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
Բոլորը

«Սարյան պուրակում գործող վերնիսաժը շարունակելու է գործել, և ինչպես վերնիսաժի տարածքը, այնպես էլ «Կոլորիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախկինում վարձակալած տարածքը որևէ անձի չի տրամադրվել»,-Factor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Կոլորիտ» ՍՊԸ-ի և «Մայրաքաղաք» Արվեստի գործիչների ասոցիացիա հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ և տնօրեն Նարինե Վարդանյանը Factor.am-ին ահազանգել էր, որ Երևանի Սարյանի պուրակում գործող նկարների տոնավաճառը փակման վտանգի տակ է։ Նրա խոսքով՝ բացի սրճարանից՝ ինչ-որ մեկի անձնական շահերը բավարարելու համար նկարիչների ձեռքից վերցնելու են նաև պուրակը։

Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ տվյալ տարածքով հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Իսկ «Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրենի այն պնդմանը, թե Երևանի քաղաքապետարանը 2017 թվականի հունվարի 27-ի որոշումը հունիսի 9-ին չեղյալ է հայտարարել, բայց այդ որոշման մասին քաղաքապետը ոչ գրավոր, ոչ բանավոր կերպով չի իրազեկել, իրավաբանական վարչության պետը պատասխանել է․ «Երևանի քաղաքապետի 2017 թվականի հունիսի 9-ի թիվ 1972-Ա որոշմամբ անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 2017 թվականի հունվարի 25-ի թիվ 149 Ա որոշումը, որի համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 2093-Ն որոշման 5-րդ կետի պահանջները, իսկ «Կոլորիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվամբ Երևանի Զորյան 1/1 հասցեում գտնվող 0․022 հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի պետական գրանցման դադարեցման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետարանի ու «Կոլորիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված պայմանագրի 21․1 կետով սահմանված ժամկետի ավարտը»։

Աննա Բաբաջանյան