Ռեկտորը կընտրվի խորհրդում․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց կատարված փոփոխությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ԱԺ-ում ներկայացրեց «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Դումանյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում փոխվել է ռեկտորի ընտրության դրույթը: Առաջարկվում էր նախկինում ընտրանքային տարբերակ, երբ մինչև 3 թեկնածու պետք է ներկայացվեր, լիազոր մարմնի ղեկավարը նրանցից մեկին պետք է նշանակեր ռեկտորի պաշտոնում:

«Տարբեր քննարկումների և առաջարկների ուսումնասիրության հիման վրա կայացվեց որոշում փոխել այդ դրույթը և առաջարկել, որ ռեկտորը ընտրվի կառավարման խորհրդում ու հրամանագրվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից: Ընտրվում է ցուցակային կազմի կեսից ավելի ձայներ հավաքելու պարագայում:

Հանվել է դրույթը, ըստ որի հոգաբարձուների խորհրդի նախագահը չի կարող զբաղեցնել այդ կարգավիճակը երկու ժամկետում անընդմեջ: Այժմ այդ առումով չկա պաշտոնավարման որևէ սահմանափակում, իսկ տարիքային սահմանափակման շեմը՝ 65 տարեկանը կփոխվի 70-ի:

Նախկինում ռեկտոր, ամբիոնի վարիչ, դեկան պաշտոնները նախկինում վարչական էին, հիմա առաջարկվում է այն համարել ակադեմիական պաշտոն: Բուհի ռեկտորին ներկայացվող պահանջները կսահմանվեն տվյալ բուհի կանոնադրությամբ: Օրենքում չի ամրագրվի, օրենքում ամրագրվում է միմիայն գիտական աստիճանի առկայության պահանջը»,- նշեց նախարարը:

Ըստ Դումանյանի՝ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացներում ընտրվել է ավելի պարզ մոտեցում, խորհրդի կազմի ձևավորման հետ կապված էլ 5/4 հարաբերակցությունը, որից 4-ը բուհն ինքն է ընտրում, կարող են լինել բոլորն էլ ուսանողներ, կամ բոլորն էլ պրոֆեսորադասախոսական կազմից, եթե սահմանված ժամկետում չներկայացվի խորհրդի անդամության համապատասխան թվով թեկնածու, լիազոր մարմինը այդ տեղերը կլրացնի իր հայեցողությամբ:

Դումանյանը նշեց, որ պատգամավորների կողմից եղել են առաջարկներ, որոնք հանձնաժողովում չեն ընթերցվել և չեն քվեարկվել:

Նախարարն առաջարկեց օրենքի նախագիծը տեղափոխել առաջինից երկրորդ ընթերցման փուլ՝ ԱԺ մշտական հանձնաժողով, որտեղ հնարավորություն կլինի դիտարկել չքննարկված ու չքվեարկված բոլոր առաջարկները: