ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Ասել՝ վերջ թավիշին, նշանակում է հայտարարել թավշյա տեռոր. Վահան Արծրունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այն, ինչ կատարվեց թավիշի հետ, նույնը կատարվել է հարյուր տարի առաջ. ես դա բնորոշում եմ որպես նեոբոլշևիզմ: Ասել՝ վերջ թավիշին, նշանակում է հայտարարել կարմիր տեռոր, թավշյա տեռոր: Թավիշը՝ որպես հայեցակարգ, քաղաքական եզրույթ և կառավարման ձև, վաղուց իրեն սպառել էր, բնական է, որ այն պետք է փոխարինվեր նոր բանով: Թավիշը գրեթե կանգնած է դիկտատուրայի եզրին, իսկ դիկտատուրայի անցնում են միայն տեռորի միջոցով»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում երգիչ, երգահան Վահան Արծրունին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե այսուհետ թավիշին վերջ կտրվի ու կլինի օրինականության հաստատում:

Երգահանի համոզմամբ՝ թավիշը նախորդ բոլոր վարչակազմերի գործունեության տրամաբանական շարունակությունն է:

«Եթե դուք չեք կարող արձանագրել ձեր խոստումներից որևէ մեկի կատարումը, ի՞նչ եք անում իշխանության ղեկին»,- դիմելով իշխանությանը՝ ասում է Արծրունին:

Ինչ վերաբերում է վարչապետի պնդմանը, թե այս իշխանության սխալների մեծագույն պատճառներից մեկը սիրված լինելն է եղել, երգահանը նկատում է. «Չեն եղել սխալներ, եղել է գլոբալ սուտ՝ սկսած խոստումներից՝ սահմանադրական փոփոխությունների, վեթթինգի հետ կապված, մինչև թափանցիկություն Արցախի հարցում»:

Վահան Արծրունին այն կարծիքին է, որ քաղաքական դաշտում կա երկու բանաձևված ցանկություն․ մեկն ուզում է ամեն գնով պահել իշխանությունը, մյուսը՝ իշխանազրկել նրան. «Օրակարգում ո՛չ սոցիալական արդարություն հաստատելու, ո՛չ տնտեսական ճգնաժամից դուրս գալու, ո՛չ միջազգային հարաբերությունները կարգի բերելու հարց չկա դրված։ Կա մեկ խնդիր՝ ով է իշխանավորելու»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան