Էս արհավիրքը դուք եք բերել ԲԴԽ․ Բաբաջանյանը ԱԺ-ում ձայնագրություն ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
Բոլորը

«Պարոն Վարդազարյան, Դուք ուղղակի չգիտեք՝ ինչ «ղալաթ» եք բերել Ձեր գլխին նոյեմբերի 15-ի հայտարարությամբ»,- այս մասին ԱԺ նիստում դիմելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ ասաց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հավելելով՝ եկել եք սատանի մայլեն քյանդրբազություն եք անում, ձեր պաշտպանողական հայտարարությունները կոպեկի արժեք չունեն:

Պատգամավորը  դիմելով իշխանական խմբակցությանը նշեց. «Էս արհավիրքը դուք եք բերել Բարձրագույն դատական խորհուրդ, ձեր իշխանության օրոք է նա նշանակվել, Վանեցյանի առաջադրմամբ:  Այսինքն՝ այս մարդու ոչ թե վաստակն է դատական համակարգում գործել, այլ նա Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի ժամանակ «վնգստացող դատավոր» է եղել, և Վանեցյանի առաջարկով դուք դատական համակարգի գլխին եք բերել այս պատուհասը»:

Պատգամավորը ԲԴԽ նախագահին հարց ուղղելիս միացրեց ԱԱԾ տարածած տեսանյութից մի հատված, որում ընդդիմության ներկայացուցիչները խոսում են «վարչապետին խփելու» մասին:

Պատգամավորը հիշեցրեց, որ ընդդիմության ներկայացուցիչների միջև «վարչապետին խփելու» մասին խոսակցությունը եղել է նոյեմբերի 14-ին: «Մարտակոչը, որ արել եք նոյեմբերի 15-ին, ուղղակի կապ ունի այս մտադրության, այս շրջանակի՝ ձեր ընկերական շրջանակի հետ»,- ասաց Բաբաջանյանը՝ հավելելով, որ Վարդազարյանի տղան «Բաղրամյան պողոտայի ակտիվիստներից է»:

Պատգամավորը նշեց, որ հարց է առաջանում. «Կա՞ առահասարակ մի բան, որի համար հպարտ եք, որ եղել եք դատավոր, Կենտրոնի դատարանի նախագահ, և կարող եք համարել, որ Ձեր գործունեությունն ու կյանքը միայն հանուն Ձեզ չի անցել, վկայաբերել մի բան, որ կարող եք վկայաբերել որպես Ձեր ներդրում ՀՀ իրավունքի զարգացման մեջ»:

Վարդազարյանը, մեջբերելով օրենքներից և դատավորների էթիկայի կանոններից դրույթներ, նշեց, թե դրանք իրեն զսպում են, որ չպատասխանի համարժեք բառապաշարով:

Վարդազարյանը նաև ասաց, որ իր անձի նկատմամբ վիրավորական արտահայտություններն ունենալու են հետևանք՝ դիմելու է ԱԺ-ի խորհրդին կամ Էթիկայի հանձնաժողովին, որ Բաբաջանյանին ենթարկեն կարգապահական պատասխանատվության՝ օգտագործած բառապաշարի համար:

Վրդազարյանը նշեց, որ իր տղան երկու շաբաթ առաջ ողնաշարի ճողվածքով պառկած է եղել տանը, մի շաբաթ առաջ վիրահատվել է և այժմ հետհիվանդանոցային բուժում է ստանում տանը: «Ձեր պնդումը քայլ է փորձել վիրավորել, գոտկատեղից ներքև հարվածել և իմ ընտանիքի անդամներին ներքաշել այս խոսակցության մեջ: Նման վարքագիծը հարիր չէ ԱԺ պատգամավորին: Մեծ հաճույքով Ձեզ կպատասխանեի ձեր բառապաշարով կամ ավելի խիստ քննադատական մոտեցմամբ, բայց ավաղ, պարտավոր եմ մնալ կոռեկտության սահմաններում»,- նշեց ԲԴԽ նախագահը:

«Կուզենայի,որ կոռեկտության սահմաններում մնայիք նոյեմբերի 15-ին»,- հակադարձեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: