«Հանրապետականները վախենում են». Փաշինյանի և Գեղամյանի ձեռնամարտի հարցով ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի

Լուրեր

19.05.2026 | 15:00
ՌԴ-ն օգտագործում է ազդեցության գործակալներին Հայաստանում՝ իր նպատակներին հասնելու համար․ Մայքլ Քարփենթեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 14:53
Հարավային Կովկասն այլևս չպետք է պատերազմի և բախման տարածք լինի. Հիքմեթ Հաջիև
19.05.2026 | 14:44
Եկեք, էս մարդուն բոլորով ճամփեք, էս մարդը ադեկվատ չի․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 14:35
Տարեց տղամարդու բերանը փակեցին և թևերն ընկնելով հեռացրին ՔՊ-ի հանրահավաքից
19.05.2026 | 14:27
Ադրբեջանն իրական շահագրգռվածություն է ցուցաբերում՝ փակելու Հայաստանի հետ հակամարտության էջը. Բայրամով
19.05.2026 | 14:19
Առավոտ ասում են՝ սիրում ենք բոլորիդ, կեսօրին՝ սատկացնելու ու կզցնելու ենք բոլորիդ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 14:08
Իրանի խաղաղության նոր առաջարկը ներառում է պատերազմական վնասի փոխհատուցում և ամերիկյան զորքերի դուրսբերում
19.05.2026 | 14:00
230 մլն դրամ շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Արման Բաբաջանյանը
19.05.2026 | 13:51
Սի Ցզինպինը Թրամփին ասել է, որ Պուտինը «կարող է զղջալ Ուկրաինա ներխուժելու համար». FT
19.05.2026 | 13:43
Շատ լավ հասկանում ենք, ՌԴ-ից չէ որ պետք է ասեն՝ ԵՏՄ և ԵՄ անդամակցությունը անհամատեղելի են․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:37
70 մլն դրամ փոխառություն, 2 առանձնատուն․ ինչ է հայտարարագրել ԴՕԿ-ի առաջին համարը
19.05.2026 | 13:32
ՌԴ-ում միջուկային ուժերի զորավարժություններ կանցկացվեն՝ ավելի քան 64,000 անձնակազմի մասնակցությամբ
19.05.2026 | 13:26
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 13:20
Էդուարդ Սպերցյանը խոսել է մեջքի խնդիրների մասին
19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն այսօր բացասական եզրակացություն տվեց Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ «Ելք» խմբակցության նախագծին:

Հիշեցնենք՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը 2017 հոկտեմբերի 5-ին ԱԺ միջանցքում բռունցքներով հարձակվել է իր վրա։ «Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» «Ելք»-ի ներկայացրած նախագծում ասվում էր, որ օրենսդիր մարմնի ներկայացուցչի՝ Արտաշես Գեղամյանի կողմից նման վարքագծի դրսևորումը անհամատեղելի է բարձրաստիճան պաշտոնատար անձի վարքագծի նորմերի հետ, քանի որ Ազգային ժողովի պատգամավորը պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի հանրության նկատմամբ, պարկեշտ և օրինակելի լինի՝ ոչ միայն պատգամավորական լիազորությունները իրականացնելիս, այլ նաև ամենօրյա կյանքում:

Հիմնական զեկուցող, պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց՝ նախագիծն ունի իրավական մի շարք հիմքեր՝ հղում անելով թե՛ Սահմանադրության, թե՛ «ԱԺ կանոնակարգ» օրենքի որոշ հոդվածներին: «Փաստական հիմք է «Ելք» խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն Ազգային ժողովի միջանցքում բռունցքներով հարձակվել է իր վրա»,- ասաց Արտակ Զեյնալյանը՝ նկատելով, որ այդ երկու հիմքերով էլ առաջարկել են որոշման նախագիծ՝ ըստ որի պետք է ստեղծվեի ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը վերապահումներ հայտնեց նախ նախագծի անվանման հետ կապված՝ խնդրելով պարզաբանել՝ ի վերջո բռունցքներով հարձակվե՞լ է, թե՞ հարվածներ եղել են: Արտակ Զեյնալյանը նկատեց՝ հանձնաժողովը, եթե ստեղծվի, հենց դա էլ կպարզի:

Գործընկերոջ հարցը շարունակեց մեկ այլ հանրապետական՝ Գևորգ Կոստանյանը, նրան միացավ նաև հարցի հարակից զեկուցող Ռոստամ Մախմուդյանը՝ շեշտելով, որ նախագծի անվանման մեջ անձի անունը նշելով, խախտվում է անմեղության կանխավարկածը:

Քննարկումը վերածվեց վիճաբանության, ընդդիմադիր «Ելք» խմբակցության մեկ այլ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ եթե ժամանակավոր հանձնաժողով չստեղծվի, ուրեմն «հանրապետականները վախենում են»:

«Էդ ո՞նց է լինում, որ միշտ ընդդիմադիրների վրա են հարձակվում, իսկ դա շարունակվում է, որովհետև մնում է անպատիժ։ Եթե հանձնաժողովը չստեղծվի, կնշանակի Հանրապետականը վախենում է», – ասաց Մարուքյանը՝ հետաքրքրվելով՝ ինչո՞ւ են ՀՀԿ-ականները վախենում հանձնաժողով ստեղծել հատկապես, եթե մեծամասնություն են լինելու այդ հանձնաժողովի կազմում:

«Էստեղ հանրապետական վախեցած դեմք եք տեսե՞լ: Բացի այդ, էթիկայի հանձնաժողովը պատժող հանձնաժողով չի, այն ընդամենը եզրակացություն է տալիս եղե՞լ է խախտում, թե՞ ոչ»,- հակադարձեց հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը:

Նախագիծը դրվեց քվեարկության, որին կողմ քվեարկեց միայն Էդմոն Մարուքյանը։