«Միջանցք» տերմինի օգտագործումը ճիշտ չէ, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապին․ Հարությունյան

Լուրեր

01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
Բոլորը

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության հարցի մասին խոսելիս «միջանցք» տերմինի կիրառումը սխալ է։

«Նախ ուզում եմ անմիջապես նշել, որ «միջանցք» տերմինի օգտագործումը ճիշտ չէ, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապին: Ըստ Ադրբեջանի Հանրապետության նախագահի, ՀՀ վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ միակ միջանցքը Լաչինն է, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ: Մնացած բոլոր դեպքերում մենք կարող ենք խոսել միայն տրանսպորտային հաղորդակցությունների մասին»,- հայտարարել է ՀՀ ՊՆ նախարարը։

Հարությունյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը՝ համաձայն իր վրա ստանձնած պարտավորությունների՝ կապահովի վերոնշյալ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը։

Վերջինս նաև տեղեկացրել է, որ այս պահին դրա վերահսկման համար բանակի ներգրավման հարցը դրված չէ, իսկ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը, համաձայն եռակողմ հայտարարության, դրված է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության վրա։