ՀՀ Զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին անմիջականորեն ներգրավված են մեր ռուս գործընկերները․ Վաղարշակ Հարությունյան

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հայաստանը բանակում բարեփոխումներ կիրականացնի Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո, կօպտիմալացնի բանակի թվաքանակը, կանցնի սպառազինության ու ռազմական տեխնիկայի նոր տեսակների։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

«Հայաստանում ռազմական բարեփոխումները ոչ միայն ծրագրվում են, այլ նաև անցկացվում են , ընդ որում այս գործընթացին ամենայն անմիջականորեն ներգրավված են մեր ռուս գործընկերները»,- ասել է Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ըստ էության, ռազմական կառուցման գործընթացն անդադար է, իսկ այսօր Հարավային Կովկասում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը թելադրում է անշրջելի ու անվիճելի կերպով առաջնային դարձնել ազգային զինված ուժերում իրականացվող բարեփոխումները։

«Իհարկե, հաշվի առնելով մարտական փորձը և Ղարաբաղում հայտնի իրադարձությունները, մենք արմատապես կվերանայենք խնդիրները. մարտական և թվային ուժի օպտիմալացում՝՝ հաշվի առնելով նպատակային խնդիրները, առաջին հերթին՝ մարտական բաղադրիչի ավելացման միջոցով, ընտրովի վերազինում զենքի և ռազմական տեխնիկայի նոր համալիրներով և համակարգերով՝ ըստ ոլորտների առաջնահերթության, կադրային ներուժի պահպանում, սպաների, քաղծառայողների և պայմանագրային զինծառայողների պատրաստվածության մակարդակի բարձրացում»,- ասել է Հարությունյանը:

Միևնույն ժամանակ, ըստ Հարությունյանի, հիմնական ջանքերն ուղղվելու են կառավարման համակարգերի, հետախուզության, ՀՕՊ և անօդաչու ավիացիայի, հրթիռային ուժերի և հրետանու զարգացմանը:

Տաթև Ֆռանգյան