Արա Սաղաթելյանը դատի է տվել Տարոն Չախոյանին

Լուրեր

17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքը ինչպես իրավական, այնպես էլ փաստական առումով անհիմն է և որևէ կերպ չփաստարկված։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Հակոբ Ենոքյանը․ «Դժվար է հասկանալ, թե ինչն է ավելի տարակուսելի՝ IPN-ների և VPN-ներիի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության կատարած դատողությունները, թե դրանց տրված իրավական գնահատականը։

Եթե շարժվենք ԱԱԾ-ի տրամանաբանությամբ, ապա դատարան ներկայացրած նյութերով «հաստատվում է» ֆեյքի կապը ոչ թե այս գործով չորս մեղադրյալների, այլ ավելի քան երկու տասնյակ անձ հետ։ Ավելին, այս դեպքում հայտնի ֆեյքին կարելի է կապել VPN-ից օգտվող ցանկացած անձի հետ։

Հարց է առաջանում, թե ինչու է վարույթ իրականացնող մարմինը սևեռվել հենց Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի, ինչպես նաև սույն գործող որպես մեղադրյալ ներգրավված մյուս երկու անձի վրա։

Իսկ առաջադրված մեղադրանքի իրավաբանական որակումն ընդհանրապես որևէ քննադատության չի դիմանում»։

Փաստաբանը հիշեցնում է, որ անցած տարվա նոյեմբերի սկզբին ֆեյսբուքյան օգտատեր, իսկ այժմ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրառում էր կատարել Արա Սաղաթելյանին կապելով հայտնի ֆեյքի հետ․ «Դրան հաջորդել էր Արա Սաղաթելյանի կողմից իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու մասին հաղորդումը և Տարոն Չախոյանի դեմ զրպարտության հիմքով ներկայացված հայցադիմումը»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 2262 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 3074 – րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով: