Վահան Քերոբյանը հանդիպել է Ռեստորանների հայկական միության անդամների հետ
Տնտեսություն
20.02.2021 | 18:33ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Ռեստորանների հայկական միության անդամների հետ, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները և առաջարկությունները, ներկայացրել առաջին հանդիպումից հետո նախարարության կողմից իրականացված աշխատանքը։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
«Հանդիպման մասնակիցներն արձանագրել են վերջին շրջանում ոլորտում նկատված դրական միտումները։
Ըստ պայմանավորվածության՝ միությունը կներկայացնի առաջարկությունների ամփոփ փաթեթ, որպեսզի նախարարությունը դրանք հաշվի առնի ոլորտի առողջացման նպատակով նախատեսվող առաջիկա գործողություններում։ Երկուստեք շեշտադրվել է ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարությունում։