Պատժիչ միջոցներով փորձում են պայքարել լրատվամիջոցների դեմ. Բորիս Նավասարդյան

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

«Ցավոք, մեզանում միտում կա պայքարելու ոչ թե պատճառների, այլ հետևանքների դեմ… Մեր իշխանությունները զգում են, որ լուրջ պակաս կա հանրային վստահության և այդպիսի պայմաններում հանրությունից փորձում են պաշտպանվել, փոխարենը` փորձելու համագործակցել հանրության հետ»,- այսօր առցանց քննարկման ժամանակ հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` անդրադառնալով զրպարտությունն ու վիրավորանքը քրեականացնելու մասին Դատախազության ներկայացրած նախագծին:

Հիշեցնենք` ՀՀ դատախազությունն առաջարկում է քրեականացնել հանրային պաշտոնյաների նկատմամբ զրպարտության և վիրավորանքի պատասխանատվությունը, որը 2010-ից ապաքրեականացվել էր և խնդիրը կարգավորվում է բացառապես քաղաքացիական իրավունքի շրջանակում:

«Եթե խոսում ենք քրեականացման մասին, ես բավականին լուրջ կվերաբերվեի զրպարտության քրեականացման խնդրին. դա ինձ համար ընդունելի է, եթե զրպարտության սահմանումն օրենսդրությունում հիմնավորված է, մեզ մոտ այդպես չէ: Ինչ վերաբերում է վիրավորանքին, ապա ես կտրականապես դեմ եմ, որ այն քրեականացվի, քանի որ վիրավորանքը հիմնականում անձերի միջև հարաբերությունների ներքո պիտի դիտարկել, իսկ քրեականացումը միայն այն դեպքում պետք է թույլատրելի լինի, եթե պետական, ազգային շահերը վտանգող հանգամանքներ կան»,- նշեց Նավասարդյանը:

Նա նաև ընդգծեց, որ պատժիչ միջոցներով փորձ է արվում պայքարել լրատվամիջոցների դեմ:

Մանրամասները՝ տեսանյութում: