ԱՀԿ-ն Հայաստանի կողքին է․ Հանս Կլյուգե

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն առցանց հանդիպում-քննարկում է ունեցել ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեի և ԱՀԿ այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահութան նախարարությունից։ Քննարկվել են հետպատերազմյան շրջանում վերականգնողական ծառայությունների և հոգեկան առողջության բարելավմանը, Հայաստանում համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրմանը, բնակչության համար մատուցվող բժշկական ծառայությունների մատչելիության բարելավմանն ուղղված հարցերը:

«Հայաստանը մեզ համար կայուն գործընկեր է, և պատրաստ ենք առողջապահության նախարարության և կառավարության հետ շարունակել համագործակցել: Այսօրվա հանդիպման հիմնական նպատակն է լսել ձեր երկրի կարիքները և հնարավորություն ունենալ կենտրոնանալու առավել անհրաժեշտ ուղղությունների վրա: ԱՀԿ-ն Հայաստանի կողքին է նաև կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութեր ձեռք բերելու, բուժման գործըթացում հակաբիոտիկների ոչ պատշաճ կիրառումը կանխելու աշխատանքներում»,- ասել է Հանս Կլյուգեն և հավելել, որ չափազանց բարձր է գնահատում Հայաստանում տեղեկատվության հասանելիության և կարիքների բարձրաձայնման քաղաքականությունը:

«Շնորհակալ ենք գործակցության` մասնավորապես COVID-19-ի ժամանակ ցուցաբերված ահռելի աջակցության համար: Նշված ոլորտները մեր առաջնահերթություններից են՝ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության և հատկապես հետպատերազմյան ժամանակաշրջանում: Անհրաժեշտ է շտապ բարելավել վերականգնողական կենտրոնների կարողությունները»,- նշել է Անահիտ Ավանեսյանը: Հանդիպման ավարտին ԱՀԿ տարածաշրջանային տնօրենը վստահեցրել է, որ համագործակցության արդյուքնում հնարավոր կլինի գտնել վերհանված խնդիրների լուծման տարբերակները: