Գյումրիում առաջին QR գրադարանն է բացվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
Բոլորը

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում իր տեսակի եզակի մեջ հանրային QR գրադարան է բացվել։ Նախաձեռնության նպատակն է՝ նորագույն տեխնոլոգիաների միջոցով երիտասարդներին հաղորդակից դարձնել արդի գրականությանն ու ստեղծել միջավայր, որը կնպաստի ընթերցանությանը։

Ի դեպ՝ գրադարանից կարող են օգտվել ոչ միայն բուհի ուսանողները, այլև տնտեսագիտությամբ ու հարակից ոլորտներով հետաքրքրված բոլոր անձինք՝ առանց որևէ սահմանափակման։ Գրադարանի ստեղծումն ինչ-որ չափով կակտիվացնի նաև տեղի բնակիչների կյանքը՝ ապահովելով նրանց հաճելի ժամանցն ու ինքնակրթության հնարավորությունը, քանի որ թաղամասը ծայրամասային է, իսկ կենտրոնական ու մարզային գրադարանները բավական հեռու են՝ քաղաքի կենտրոնում:

Ի տարբերություն ավանդական գրադարանների՝ այստեղ կարիք չկա գրանցվել, անձնագիր ներկայացնել։ Ընդամենը պետք է մուտք գործել սրահ, ընտրել գիրքն ու սքանավորել պատին փակցված համապատասխան QR կոդը: Սրահում կան առանց սահմանափակման ինտերնետ հասանելիություն, պլանշետներ, ստեղծված է հարմարավետ միջավայր ընթերցանության համար:

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանի խոսքով՝ գրադարանում 8 բաժին կա, յուրաքանչյուրում՝ մոտ 100 մասնագիտական գիրք, սակայն նախատեսվում է անընդհատ ավելացնել գրականության քանակն ու ուղղվածությունը՝ ներառելով նաև գեղարվեստական արդի գրականություն:

«Ուսանողները սմարթֆոնների համար նախատեսված «Qrreader» հավելվածի միջոցով հնարավորություն ունեն անմիջապես ներբեռնել գրքերի PDF տարբերակներն իրենց հեռախոսների կամ գրադարանում առկա պլանշետների մեջ: Բացի այդ, QR գրադարանում ընդգրկված են այնպիսի ուսումնական նյութեր և ձեռնարկներ, որոնք շատ հաճախ հնարավոր չէ գտնել գրադարաններում»,- ասաց Կարեն Պետրոսյանը։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն էլ հույս հայտնեց, որ ուսանողները կսկսեն ավելի շատ կարդալ, իսկ ստացած գիտելիքները կուղղեն մարզի ու հանրապետության տնտեսության զարգացմանը:

Ուսանողներն էլ իրենց հերթին մեծ ոգևորությամբ նշեցին, որ շատ լավ հնարավորություն է ստեղծվել՝ արդի մասնագիտական գրականությանը ծանոթանալու, ինքնակրթվելու, միաժամանակ՝ լավ ժամանց անցկացնելու համար։

Բուհի գրադարանավար Տաթև Ղազարյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ գրադարանն այն միջավայրերից է, որտեղ և՛ ուսանողները, և՛ դասախոսները, և՛ հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ կցանկանան նստել, վայելել միջավայրը, ժամանակ տրամադրել՝ ավելացնելու իրենց գիտելիքները:

«Սա լիարժեք ձեռքբերում է թե՛ մեր բուհի, թե՛ քաղաքի համար, քանի որ հիմա ունենք նմանը չունեցող գրադարան, նմանը չունեցող միջավայր մեր քաղաքում։ Իսկ թե սա որքանով կնպաստի ընթերցանությանը, հստակ կարող եմ ասել՝ դրական ազդեցություն կունենա»,- ասաց Տաթև Ղազարյանը՝ հավելելով, որ ստեղծել են 2 միջավայր․ մեկը՝ այն մարդկանց համար, ովքեր հոգնել են օնլայն ձևաչափերից, մյուսը՝ նրանց համար, ովքեր սիրում են նորարարություններ:

Էմմա Չոբանյան