Ապագա վարչապետի աշխատավարձն ավելի մեծ կլինի, քան ԱԺ նախագահինը

Լուրեր

15.11.2024 | 14:41
Բայրամովը՝ COP29-ին համաշխարհային առաջնորդների բացակայության և Ֆրանսիայի բոյկոտի մասին
15.11.2024 | 14:30
Դատարանը Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին բերման ենթարկելու որոշում կայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 14:25
Լիբանանում կրակ են բացել ՄԱԿ-ի խաղաղապահների ուղղությամբ
15.11.2024 | 14:19
Իմ անձեռնմխելիության հարցը ԵԽԽՎ-ի ուշադրության կենտրոնում է. ուզում են հասկանալ` ինչում եմ մեղադրվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 14:16
Ունեմ դատավորին բացարկի հիմք, չունեմ կարգավիճակ. Քոչարյանի պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 14:07
ԵՄ-ն առաջին անգամ կֆինանսավորի զենքի համատեղ գնումները
15.11.2024 | 13:49
Պուտինն Ալիևի հետ հեռախոսազրույցում ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր է քննարկել
15.11.2024 | 13:41
Հոկտեմբերին 213 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 97.96 մլն դրամ
15.11.2024 | 13:30
Թուրքիայում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
15.11.2024 | 13:22
Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի շրջանակում Հայաստան ժամանած մի խումբ գիտնականների
15.11.2024 | 13:17
«Ի՞նչ է սպասվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին 2025-ի մարտից հետո». ՈՒՂԻՂ
15.11.2024 | 13:08
Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «մոլորեցնում է միջազգային հանրությանը»
15.11.2024 | 13:02
Արտոնյալներ չեն լինելու. ՄԻՊ-ը՝ Փաշինյանի դժգոհության պատճառների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 12:57
Կրասնոդարի երկրամասը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ բազմաթիվ պայթյուններ են որոտացել
15.11.2024 | 12:45
Քաղաքացիները մեղադրեցին, թե լկտի սուտ եմ տարածել, պարզվեց` ճիշտ դուրս եկան. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այն պահից, երբ Հայաստանի պետական կառավարման համակարգն ամբողջությամբ անցում կկատարի խորհրդարանական կառավարման համակարգին, գործադիր իշխանության բարձրագույն ղեկավարության աշխատավարձերը կարող են բարձրանալ:

Առաջին հայացքից վերը բերված մոտեցումը կարող է աբսուրդ թվալ, քանի որ խորհրդարանական կառավարման համակարգն ինքնին ենթադրում է, որ պետական կառավարման բուրգում առաջնահերթ Ազգային ժողովի դերը և դիրքը պետք է բարձրանա: Ի վերջո, պետական կառավարման համակարգում միակ ներկայացուցչական, ասել է թե՝ ժողովրդի կողմից ընտրված մարմինը լինելու է խորհրդարանը, իսկ գործադիր իշխանության ներկայացուցիչները լինելու են խորհրդարանի կողմից վարձված ծառայողներ:

Սակայն, իրողությունն այն է, որ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ, որով նախատեսվում է վարչապետի աշխատավարձը բարձրացնել, իսկ խորհրդարանի ղեկավարության և պատգամավորների աշխատավարձերը մնալու են նույնը:

Բայց որպեսզի հասկանալի լինի, թե ՀՀ ներկայիս կառավարությունը ինչ փոփոխություններ է ցանկանում անել, իրավիճակը ներկայացնենք հերթով: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի գործող տարբերակով պետական կառավարման համակարգի պաշտոնյաների աշխատավարձերի գործակիցների առաջին տասնյակն այսպիսի տեսք ունի:
1. ՀՀ Նախագահ 20.00
2. ՀՀ ԱԺ նախագահ 18.00
3. ՀՀ վարչապետ 18.00
4. ՀՀ ՍԴ նախագահ 16.00
5. ՀՀ փոխվարչապետ 15.50
6. ՀՀ ԱԱԽ քարտուղար 15.50
7. ՀՀ ՄԻՊ 15.00
8. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ 15.00
9. ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ 15.00
10. ՀՀ գլխավոր դատախազ 15.00

Ասել է թե՝ Հանրապետության նախագահի ամսական աշխատավարձի դրույքաչափը կազմում է 66 հազար 140 դրամի (պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափն է) քսանապատիկը, ԱԺ նախագահինը և վարչապետինը՝ տասնութապատիկը ու այսպես շարունակ: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով առաջին տասնյակի կազմը և դասավորությունը էապես կարող է փոխվել ու, որպեսզի պատկերը պարզ լինի, ներկայացնենք առաջին 11-ի կազմը և աշխատավարձի գործակիցները:

1. ՀՀ Նախագահ 20.00
2. ՀՀ վարչապետ 19.00
3. ՀՀ ԱԺ նախագահ 18.00
4. ՀՀ ՍԴ նախագահ 16.00
5. ՀՀ առաջին փոխվարչապետ 16.00
6. ՀՀ փոխվարչապետ 15.50
7. ՀՀ ԱԱԽ քարտուղար 15.50
8. ՀՀ ՄԻՊ 15.00
9. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ 15.00
10. ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ 15.00
11. ՀՀ գլխավոր դատախազ 15.00

Ինչպես տեսնում ենք, ԱԺ նախագահը նահանջել է երրորդ հորիզոնական: Սա այն դեպքում, երբ խորհրդարանական կառավարման մարմիններում հենց նա պետք է լինի առաջինը: Ի վերջո, եթե մի պահ վերանանք անձերից և խորհրդարանական կառավարման համակարգը դիտարկենք տեսության մեջ, ապա պիտի արձանագրենք, որ ԱԺ նախագահը խորհրդարանական մեծամասնության առաջնորդն է: Իսկ վարչապետը խորհրդարանական մեծամասնության նշանակած անձն է: Վարչապետը խորհրդարանական մեծամասնությանը չի կարող գործից ազատել, բայց հակառակը նախատեսված է ՀՀ Սահմանդրությամբ:

Նկատենք, որ ԱԺ պատգամավորների աշխատավարձը չի բարձրանա, և նրանց դրույքաչափը կշարունակի մնալ պետական պաշտոնյաների բազային աշխատավարձի տասնապատիկի չափով: Սա այն դեպքում, երբ մի քանի տասնյակ պաշտոնյաների, այդ թվում նաև խորհրդականների աշխատավարձերի դրույքաչափերն ավելի բարձր կլինեն: Եթե կառավարման նախկին՝ կիսանախագահական համակարգում նման մոտեցումն ինչ-որ տեղ արդարացված էր, ապա խորհրդարանական կառավարման դեպքում, ինչպես արդեն նշեցինք, այս մոտեցումն ամենևին էլ արդարացված չէ: Ինչևէ, եթե վերը բերված ցանկը Սահմանդրությամբ ամրագրված կառավարման կարգին համահունչ դարձնենք, ապա դրա առաջին հորիզոնականում պետք է լիներ ԱԺ նախագահը, այնուհետև վարչապետը, հաջորդը ԱԺ ղեկավար կազմը՝ փոխնախագահներ ու հանձնաժողովների նախագահներ, պատգամավորները, այնուհետև փոխվարչապետները և այդպես շարունակ:

Խորհրդրանի կողմից ընտրված ՀՀ նախագահը, որը բացառապես արարողակարգային հարցերով է զբաղվելու, այդ ցանկում կարող էր լինել տասներորդը կամ լավագույն դեպքում ութերորդը: Բայց փաստն այն է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող թույլ տալ, որպեսզի ապագա վարչապետը ԱԺ նախագահից քիչ կամ նրան հավասար աշխատավարձ ստանա: Ակնհայտ է, որ օրինագծի հեղինակները փաստաթուղթը մշակելիս կառավարման համակարգում ոչ թե պաշտոնների իրական դիրքն են հաշվի առել, այլ այն, թե ովքեր են դրանք զբաղեցնելու և իշխանության բուրգում նրանցից յուրաքանչյուրի դիրքն ինչպիսին է: Այսինքն, Սերժ Սարգսյանի ապագա պաշտոնը չի կարող ցանկում երրորդ կամ չորորդը լինել: Իսկ այն փաստը, որ ցանկը գլխավորում է ՀՀ նախագահը, պայմանավորված է զուտ այդ պաշտոնի անվանումով. ի վերջո այն կոչվելու է Հայաստանի Հանրապետության նախագահ: Մյուս պաշտոնների դեպքում վերը բերված աղուսյակն ուղղակի արտացոլում է իշխանական բուրգի իրական դասավորությունը:

Ի դեպ, սույն օրինագիծը ևս նախատեսվում է ուժի մեջ մտցնել ապրիլի 9-ից՝ հանրապետության նոր նախագահի պաշտոնն ստանձելու օրվանից:

Վահան Հարությունյան