ՄԻԱՎ-ի փոխանցման համար պատասխանատվություն կսահմանվի, եթե անձը տեղյակ է՝ ինքը վարակակիր է և դիտավորությամբ փոխանցում է․ Նանուշյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթը:

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով՝ նախագիծը պայմանավորված է ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքները պաշտպանելու, առկա օրենսդրական բացերը լրացնելու և ոլորտը կարգավորող օրենսդրությունը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային նոր մոտեցումներին համապատասխանեցնելու, ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման ծառայությունների առավելագույն հասանելություն ապահովելու և, այդպիսով, ՄԻԱՎ- ՁԻԱՀ-ի հակազդման ոլորտում առկա մարտահրավերներին էլ ավելի արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ:

«ՄԻԱՎ վարակակիր և ՁԻԱՀ-ով անձանց վերաբերյալ բժշկական տեղեկատվության գաղտնիությունը և դրա փոխանցումը կարգավորված չէին օրենքով: Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտության արդյունքը, ՄԻԱՎ կարգավիճակի վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տվյալները բժշկական կազմակերպության բժշկի կողմից տրամադրելու դեպքերը, ինչպես նաև բուժանձնակազմի կողմից ՄԻԱՎ վարակակիր և ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց բժշկական տեղեկությունների գաղտնիության պահպանման և բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների փոխանցմանը ներկայացվող պահանջները»,- նշեց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ Քրեական օրենսգրքում փոփոխությամբ առաջարկվում է ՄԻԱՎ-ի փոխանցման համար պատասխանատվություն սահմանել այն դեպքում, երբ անձը տեղեկացված է, որ իր մոտ առկա է ՄԻԱՎ հիվանդություն, և կանխամտածված, դիտավորությամբ փաստացի փոխանցում է:

Մանրամասները՝ տեսանյութում: