Էդ ի՞նչ առանձնահատկություն ունի ԵՊՀ-ն, որ պետք է ունենա հատուկ կարգավիճակ․ պատգամավորը՝ նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
10.02.2021 | 11:44ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի քննարկման ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին հարց ուղղեց, որը վերաբերում էր ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ և ֆինանսավորման հատուկ կարգ տալուն։
«ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում կա՞ մի այդպիսի բուհ, որն ունի հատուկ կարգավիճակ: Էդ ի՞նչ առանձնահատկություն ունի ԵՊՀ-ն և իր տված դիպլոմը, ո՞րն է տարբերությունը մյուս բուհերի նկատմամբ»,- հետաքրքրվեց Դումանյանը:
Պատգամավորի խոսքով՝ սա խորհրդային ավանդույթ է, որ առանց հիմնավորման մտել է այս օրենքի նախագծի մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում: