Նոր թրենդ է․ քաղաքական գործիչները գնում են Չիտա, ասում են՝ Կրեմլ ենք գնացել,Պուտինից «դաբրո» ենք բերել․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 16:03
Եմենի հութիները գրավել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի առանցքային կղզին. Թրամփը մերժել է հութիներին հարվածելու՝ սաուդյան թագաժառանգի խնդրանքը
11.09.2026 | 15:51
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
11.09.2026 | 15:43
«Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ նոր կապ կստեղծվի»․ադրբեջանցի նախարար
11.09.2026 | 15:34
«Հանձնարարել եմ, որ կարգավորումը վերացնեն, չկա՛ այլևս 25%»․ Փաշինյանը փոխում է ապօրինի գույքի բռնագանձման համակարգը
11.09.2026 | 15:27
ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան
11.09.2026 | 15:18
Նուբարաշեն ՔԿՀ-ի պաշտոնատար անձը ձերբակալվել է․ ՀԿԿ
11.09.2026 | 15:10
Փաշինյանը պնդում է՝ Հայաստանում գազն էժան չէ // Ալեն Սիմոնյանը՝ Բաքու այցելելու մասին․ ԼՈՒՐԵՐ
11.09.2026 | 15:02
Նյու Յորքում դրոնները վերստեղծել են երկվորյակ աշտարակների ուրվագիծը՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 25-րդ տարելիցի կապակցությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 14:53
«Մասրիկ» լիմոնադի երեք արտադրատեսակում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն
11.09.2026 | 14:45
Իմ սիրելի գործընկերը օլիգարխ դառնալու հավակնություն ուներ. Փաշինյանը` Հայկ Սարգսյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 14:34
Լիտվան ՌԴ միջուկային զենքի նշանառության տակ կհայտնվի, եթե իր տարածքում միջուկային զինանոց տեղակայի․ Պեսկով
11.09.2026 | 14:25
Մարդիկ մի ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին, մեղադրանքը տեսնում են, դառնում են մահամերձ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 14:16
ՕՍՏ-ի խինկալին ու տոլման կրկին կարտադրվի
11.09.2026 | 14:05
Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի հարձակումների 25-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն
11.09.2026 | 13:56
Հայաստանում գազը էժան չէ, «Գազպրոմ Արմենիան» մեծ շահույթներ է ստանում․ Փաշինյան
Բոլորը

Հայաստանում բացվել է Ռուսաստանին ճորտատիրական ծառայությունների մատուցման նոր «համերգաշրջանը»: Հայաստանի և Ռուսաստանի խորը ինտեգրացիայի մասին են խոսում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը և բոլոր նրանք, ովքեր տարիներ ի վեր բացառապես զբաղված են եղել Հայաստանի անկախությունն ու արժանապատվությունը ծախելով։ Այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի խորը ինտեգրացիայի մասին վերջերս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հաճախ հնչող արտահայտություններին:

«Հիմա էլ նոր թրենդ է՝ տարբեր քաղաքական գործիչներ Ռուսաստանի տոմս են առնում, գնում են Չիտա, Սիկտիվկար ու գալիս, ժողովրդին խաբում, ասում են՝ Կրեմլ ենք գնացել, Պուտինից «դաբրո» ենք բերել, գալիս ենք իշխանությունը վերցնենք: Մեզ միայն մի տոմս պետք է հետաքրքրի ու մտահոգի, դա մեր երազանքի տոմսն է դեպի Հայաստան»,- նշեց պատգամավորը:

Բաբաջանյանը տեղի ունեցածը պատահական չի համարում. «Կեղտի տակից դուրս են եկել բոլոր նրանք, որոնց համար 22 տարի առաջ հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում կատարվածը հնարավորություն էր. թիրախը մեր պետականությունն ու ինքնիշխանությունն է: Ու այս մարդակերները չգիտեն, որ մենք այլևս նախկինը չենք։ Մեզ սպանելով գուցե թե հնարավոր է թուլացնել, խեղճացնել, բայց սպանել Հայաստանի արժանապատվությունը հնարավոր չէ, սպանել Հայաստանի պետականությունն անկարելի է»:

Մանրամասները՝ տեսանյութում: