Փաշինյանը վստահ է՝ Ռոբերտ Քոչարյանին ու ընդդիմությանը տանուլ է տալու ընտրություններում, և հետաձգեց․ Խոսրով Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի հետ

-Պարո՛ն Հարությունյան, իշխող «Իմ քայլն» արտահերթ ընտրությունների կարիք չի տեսնում, մինչդեռ ընտրության գնալու՝ իշխանության պատրաստակամությունը 16 ուժերը որակում էին իրենց հաղթանակը։ Ընտրության չգնալը չի՞ նշանակում, որ դուք պարտվեցիք, որ ընդդիմությունը չունի կշիռ՝ պարտադրելու իշխանությանը գնալ ընտրությունների։

-Արձանագրենք հետևյալը, որ բոլոր դեպքերում «Հայրենիքի փրկության շարժման» նպատակը պետք է լինի՝ օր առաջ ազատվելը գործող իշխանությունից և գործը չհասցնել արտահերթ ընտրությունների։ Ասեմ, թե ինչու։ Անկասկած, մենք բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ իշխանություններն ունեն բավարար լծակներ՝ ուժային, վարչական, մեդիայի մանիպուլյացիաներ, որպեսզի «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնությունները մեղմեն, չեզոքացնեն, դրանով իսկ գործը հասցնեն արտահերթ ընտրությունների՝ որպես ելք իրավիճակից։ Ինչու չէր կարելի դա թույլ տալ․ ո՛չ թե նրա համար, որ մենք մերժում ենք ընտրությունների ինստիտուտը, բացարձակապես ոչ։ Մենք համոզված ենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գործունեությունը նորանկախ Հայաստանի պատմության մեջ կմնա որպես ամեն ինչ տապալած և ամենատապալված իշխանությունը։ Խոսքն այն սպառնալիքների մասին է, որոնք ձևավորվեցին նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտը ստորագրելուց հետո։

-Այսինքն՝ արտահերթ ընտրությունները չեղարկելու ի՞նչ պատճառ ունի իշխանությունը։

-Մենք կարող ենք առանց սխալվելու պնդել, որ Նիկոլ Փաշինյանի կամ նրա թիմի որոշումը՝ արտահերթ ընտրություններից խուսափելու կամ հրաժարվելու վերաբերյալ, միգուցե հենց պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրորդ նախագահն աներկբա հայտարարություն արեց, որ ինքը վերադառնում է և մասնակցելու է ընտրություններին։ Իսկ ո՞վ կարող է ինձ համոզել, որ Նիկոլը հենց դրանից խուսափելու համար չորոշեց արտահերթ ընտրություններ չանցկացնել։

-Բայց դրա հակառակ մեկնաբանությունն էլ կա, որ Ռոբերտ Քոչարյանը շատ հարմար հակառակորդ է Նիկոլ Փաշինյանին՝ քննադատելու բազմաթիվ առիթներ կունենա։

-Դե՝ թող անեն ընտրություններ, ինչի՞ համար հրաժարվեցին։ Ասում են՝ ընդդիմադիրներն ընտրություն չեն պահանջում, ո՞վ ասաց՝ չեն պահանջում, հետևաբար հարց՝ ինչի՞ է պետք Նիկոլ Փաշինյանին խոսել կամ սկզբից ասել, որ պետք է գնան ընտրությունների, հետո հետ կանգնել։ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ արտահերթ ընտրություններում ինքը տանուլ է տալու ո՛չ միայն Ռոբերտ Քոչարյանին, ընդդիմությանը։ Ինքը տանուլ է տալու, նույնիսկ վարչական լծակները չեն օգնելու նրան, դրա համար էլ ինքը հետաձգեց, այլ չեմ ասում՝ այն ուժերը, որոնք կանգնած են Նիկոլ Փաշինյանի հետևում, նրանք ակնհայտորեն չէին խրախուսի, որպեսզի արտահերթ ընտրությունների ճանապարհով կորցնեն իշխանությունը և ծրագիրը մնա անավարտ։

-Եթե այդքան վտանգավոր եք իշխանության համար, ինչո՞ւ փողոցում ձեր ծավալած շարժումով չկարողացաք երեք ամսում հեռացնել Փաշինյանի իշխանությանը։

-Ուզում եք՝ հենց հիմա նշանակենք ընտրություններ, այնքան մարդիկ, որ փողոց չէին գալիս, չէին կանգնում իմ կողքին, կգնան քվեարկության և կքվեարկեն ընդդիմության օգտին։ Նիկոլ Փաշինյանը թող փորձեր, նա համոզված է, որ այդ սպառնալիքն ակնհայտ է։ Ընդդիմության ազդեցությունն աներկբա, անհամեմատ է, հատկապես՝ հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի սողացող օկուպացիային ընդառաջ քայլեր անելու պարագայում, Փաշինյանի իշխանությունը որևէ շանս չունի վերարտադրվելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան