Հեպատիտ Ց-ով 1000 հիվանդ անվճար բուժում է ստացել

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

2017 թվականին առողջապահության ոլորտում գերակա ծրագրերին զուգընթաց իրականացվել են բժշկական թիրախային ծրագրեր։ Դրանցից է վիրուսային հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի անվճար բուժումը։

Հիվանդության արդյունավետ բուժումը հնարավոր է դարձել վերջին տարիներին հայտնաբերված Սովալդի դեղի օգտագործմամբ։ Առանձին երկրներում այդ դեղով մեկ հիվանդի բուժման արժեքը հասնում է մինչև 100 հազար ԱՄՆ դոլարի։

2017թ. Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարարությունը Հայաստանին նվիրեց 3000 տուփ սովալդի, որով հնարավոր էր բուժել հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի։ Այդ մասին հանրությունն իրազեկվել է։

Ծրագրում ընդգրկվածությունը կատարվել է մշակված չափորոշիչներին համաձայն, հաշվի առնելով առկա բնութագրերը՝ քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց, վիրուսային հեպատիտ Ց լյարդի ցիրոզով, քրոնիկ հեպատիտ C-ով հիվանդներ, որոնց նախկինում ստացված հակավիրուսային բուժումն արդյունք չի ապահովել։ Ընդգրկված 1000 հիվանդից 576-ը եղել է Երևանից, 379-ը` մարզերից, 45-ը` Արցախից։ 240-ը եղել են 17-40, 752-ը՝ 40-60 տարեկան, 75 տոկոսը` տղամարդիկ։

Բուժման ընթացքում անվճար տրամադրվող Սովալդին համակցվել է Դակլատասվիր դեղի հետ։ Ծրագրի պատասխանատու, ՀՀ ԱՆ գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանի խոսքով` միջազգային ուղեցույցներով ուղիղ ազդեցության նոր սերնդի դեղերի այս համակցումը բաձր արդյունավետություն և անվտանգություն է ապահովում վիրուսի բոլոր գենոտիպերի դեպքում։

Ներկրողի հետ նախարարության բանակցությունների արդյունքում հիվանդները բուժման առաջին ամսում Դակլատասվիրը ձեռք են բերել շուկայականից զգալի ցածր գնով, իսկ հաջորդ 2 ամիսներին այն նույնպես ստացել են անվճար։ Բուժման հետ կապված հետազոտությունները նույնպես հիվանդներն անցել են զեղչված գներով։

Բուժման կուրսը տևել է երեք ամիս։ Դեղորայքը տրամադրվել է ամիսը մեկ անգամ` մշտապես հսկողության տակ պահելով հիվանդներին։

Արդյունքում` շահառուներից 910-ը կամ 92%-ն ազատվել է վիրուսից։ Այս ցուցանիշները, ինչպես և բուժման ընթացքում դիտված կողմնակի ազդեցությունները համադրելի են միջազգային մակարդակում գրանցված տվյալների հետ:

Հ.Գ. Հեպատիտ Ց-ի վարակն առողջապահական լուրջ խնդիր է։ Ամբողջ աշխարհում 130-150 մլն. մարդ ունի քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց։ Վարակն առավել տարածված է Աֆրիկայում, Կենտրոնական և Արևելյան Ասիայում։ Տարեկան արձանագրվում է խիստ վտանգավոր վարակիչ այս հիվանդության 1.75 մլն. նոր դեպք, մահանում ավելի քան 500.000 մարդ։

Ծրագրի պատասխանատու, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանն անցած տարվա նոյեմբերին Սան Պաուլոյում մասնակցել է Հեպատիտի համաշխարհային գագաթնաժողովին, որը միջազգային և դոնոր կազմակերպությունների, պետությունների կառավարությունների ուշադրությունը բևեռել է հեպատիտ Բ-ով կամ Ց-ով հիվանդների հայտնաբերման և բուժման, վիրուսային այդ վարակների էլիմինացիայի խիստ արդիական խնդիրների վրա։

«Անհրաժեշտ է կանխարգելել նոր վարակները և ապահովել բուժման մատչելիությունը, որպեսզի դադարեն ամեն տարի արձանագրվող բազմաթիվ մահերը»,-նշվում է գագաթնաժողովի կողմից ընդունված Հռչակագրում և ընդգծվում, որ Կայուն զարգացման նպատակներից մեկը վիրուսային հեպատիտի դեմ պայքարն ու հաղթահարումն է։ Աշխարհն արդեն իսկ ունի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի հաղթահարման արդյունավետ ծրագրերի փորձ։