«Զբոսաշրջությունը շորտիկ-մայկայով, լուսանկարող սարքով մարդը չէ, դա ազդեցիկ ոլորտ է»․ Զեյթունցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը պատերազմի հետևանքով կայուն երկրների ցանկում խոցելիության ինդեքսով մեկ աստիճան ներքև է իջել և հասել է «զգուշացում» կարգավիճակին, բայց ապահովության ինդեքսով ավելի բարձր դիրքերում է, քան Ադրբեջանը և Վրաստանը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Հյուրանոցների և հյուրընկալության կառավարման վկայագիր շնորհող ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը:

Նա նաև նշեց, որ Հայաստանի իմիջը պետք է փոխվի. «Աշխարհին պետք է ներկայանանք նորովի։ Մեր մշակութային ժառանգությունն ամբողջովին կապիտալիզացված չէ, որպես առաջինը քրիստոնեություն ընդունած երկիր՝ մեր պատմամշակությանին ժառանգությունն այն հիմնական ակտիվն է, որը պետք է օգտագործենք զբոսաշրջիկներին գրավելու համար»:

«Կարևոր է պետական մակարդակով լուրջ քաղաքական կամք դրսևորել՝ հասկանալու, որ զբոսաշրջությունը մակերեսային գործունեություն չէ, շորտիկ-մայկայով և լուսանկարչական ապարատով մարդը չէ, այլ հսկայական ազդեցություն ունեցող ոլորտ է»,- ընդգծեց Զեյթունցյանը՝ կարևորելով ոլորտի ֆինանսավորումը:

Մանրամասները՝ տեսանյութում: