ՄԻԵԴ-ը ստացել է Հայաստանի գանգատն ընդդեմ Ադրբեջանի․ հարցում է ներկայացվել 228 մարդու վերաբերյալ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է Հայաստանի գանգատն Ադրբեջանի դեմ` սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել է ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքը:

Դատարանը հիշեցնում է, որ սեպտեմբերի 29-ին բավարարել է միջանկյալ միջոցի կիրառումը` կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն: «Դատարանը կոչ էր արել Հայաստանին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ ցանկացած քայլերից, հատկապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումների, այդ թվում ՝ նրանց կյանքն ու առողջությունը վտանգի ենթարկելուն: Դատարանը կոչ է արել պահպանել կոնվենցիայով իրենց պարտավորությունները, մասնավորապես 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածի (խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի տեսակների արգելումը)»,- նշված է հայտարարության մեջ:

Իսկ նոյեմբերի 4-ի հայտարարության մեջ ՄԻԵԴ-ը պարզաբանել է, որ պետությունները պարտավոր են նաև հարգել կոնվենցիոն իրավունքները: Բացի այդ, դատարանը ստացել է Հայաստանի և գերիների ազգականների կողմից բազմաթիվ հարցումներ. ներկայումս ներկայացվել է 228 մարդու վերաբերյալ հարցում:

Դատարանն առաջարկել է պատասխանող կառավարությանը ներկայացնել տեղեկատվություն համապատասխան անձանց մասին:

Հայաստանի միջպետական գանգատը պարունակում է խախտումների մասին պնդումներ 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում` ներառյալ քաղաքացիական բնակչության, ինչպես նաև քաղաքացիական և հասարակական սեփականության ու ենթակառուցվածքների վրա հարձակումներ, քաղաքացիների նկատմամբ մահապատժի, դաժան վերաբերմունքի մասին:

ՄԻԵԴ-ը տեղեկացրել է, որ հունվարի 15-ին ստացել է նաև «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» միջպետական գանգատը և ընդհանուր 13 ադրբեջանցի գերու վերաբերյալ դիմում: