Դուք ուսանողնե՞ր եք, թե՞ ահաբեկիչներ․ Էրդողանը խոստացել է ամեն բան անել բողոքի ցույցերը կանխելու համար

Լուրեր

17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:27
Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ-ում և սփյուռքում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղությունը
17.09.2026 | 13:22
Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
17.09.2026 | 13:18
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, թիրախավորել Ռոստովի ռազմական օդանավակայանը
17.09.2026 | 13:10
«Հույսը ծրագիր չէ»․ ՄԹ դեսպանը՝ Հայաստանի անվտանգության և դիմակայունության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:01
Հիփոթեք ունեմ 11,5%-ից դառել ա 13%, էդ ո՞նց ա ստացվում․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:56
Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք
17.09.2026 | 12:53
Կարո՞ղ եք բացատրել՝ համայնքային անձրևաջրերի հարցով ինչո՞ւ են զեկուցում 102-րդ բազային․ Բաղդասարյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:45
Ամենօրյա մարմնավաճառություն՝ «պարտքը» մարելու համար․ թրաֆիքինգի գործով դատապարտվածից շուրջ 130 մլն դրամ և 4 ավտոմեքենա կբռնագանձվի
17.09.2026 | 12:39
«ШОС էլ կգնանք, Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն, Ստամբուլ էլ կգնանք, եթե դա բխում ա մեր շահից»․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:35
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 12:30
Ալիևը հայտարարել է, թե «Ղարաբաղի հաղթանակը թյուրքական երկրները կապող Զանգեզուրի միջանցքի իրականացման հիմքը դրեց»
17.09.2026 | 12:22
100 միլիոնավոր դոլարների փոխանցած կանխավճարներ ունեինք, մեզ մեր գնած զենքը չէին տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:16
Տիգրան Բարսեղյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:10
Թրամփը հայ հոգևոր առաջնորդների է ընդունել // Նիագարայի ջրվեժը ՀՀ դրոշի գույներով կլուսավորվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր կառավարությունը թույլ չի տա, որպեսզի Թուրքիայի համալսարանում մեկ ամիս շարունակվող բողոքի ցույցերը վերածվեն 2013 թվականին նմանվող հակակառավարական ցույցերի՝ ցուցարարներին անվանելով «ահաբեկիչներ», իսկ ԼԳՏԲ շարժումը թուրքական արժեքների հետ անհամատեղելի, գրում է Aljazeera-ն։

«Այս երկիրը չի ղեկավարվի ահաբեկիչների կողմից։ Մենք անհաժեշտ ամեն բան կանենք դա կանխելու համար»,- հայտարարել է Էրդողանը իշխող կուսակցության պատգամավորների առջև ելույթի ժամանակ։

Նա երիտասարդ ցուցարարներին «Թուրքիայի ազգային ու հոգևոր արժեքներից զուրկ» մարդիկ ու  ահաբեկչական խմբավորման անդամներ է անվանել։

«Դուք ուսանողնե՞ր եք, թե՞ ահաբեկիչներ, ովքեր փորձում են գրոհել ռեկտորի սենյակը»,- հայտարարել է Էրդողանը։ «Այս երկիրը կրկին չի ապրի Գեզիի իրադարձությունը Թաքսիմում, թույլ չենք տա դա: Մենք ահաբեկիչների կողքին չենք կանգնել և չենք կանգնի »:

Ստամբուլի Բոգազիչի համալսարանի ուսանողներն ու դասախոսները բողոքի ցույցերի են դուրս եկել Էրդողանի կողմից ակադեմիկոս և պատգամավորի նախկին  թեկնածու Մելիհ Բուլուին ռեկտոր նշանակելու պատճառով:

Ըստ ցուցարարների՝ նշանակման գործընթացը ոչ ժողովրդավարական է եղել, և ցանկանում են, որ նա հրաժարական տա:

Այս շաբաթ Ստամբուլում ձերբակալվել է բողոքի ցույցի ավելի քան 250 մարդ, իսկ Անկարայում `69-ը:

 

Տաթև Ֆռանգյան